Ավետիք Չալաբյանն Արմավիր ՔԿՀ-ից ուղերձ է հղել
![]() 315 Երկուշաբթի, 25 հուլիսի, 2022 թ., 15:36 Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, այսօր՝ հուլիսի 25-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ընթերցել է Ավետիք Չալաբյանի ուղերձն Արմավիր ՔԿՀ-ից. ««Արդեն 2.5 ամիս է, ինչ ես գտնվում եմ մեր երկրում իշխող ապազգային վարչակարգի պատանդի կարգավիճակում։ Եթե այս ամենի սկզբում դեռ կասկածներ կարող էին լինել կատարվողի էության մասին, ապա հիմա փաստերն ակնհայտ են դարձնում իմ և արդեն նաև ընտանիքիս հետ տեղի ունեցող կազմակերպված հաշվեհարդարը։ Սակայն իմ դեպքը, ընդամենը մի օղակն է բռնաճնշումների այն երկար շղթայի, որը վերջին չորս տարիների ընթացքում, բայց մանավանդ վարչակարգի կողմից անփառունակ տանուլ տված պատերազմից հետո, տեղի են ունենում հայրենասեր և արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ՝ շարքային զինվորից սկսած մինչև երկրի նախկին նախագահ։ Այս ամենը տեղի է ունենում արևմտյան բազմաթիվ կառույցների լուռ հայացքի ներքո, որոնք կարծես մոռացել են ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման վերաբերյալ իրենց ֆունդամենտալ հանձնառությունները, և ելնելով միայն իրենց հայտնի աշխարհաքաղաքական նկատառումներից, թողտվությամբ են նայում մեր երկրում ծավալվող ապօրինությունների խրախճանքի վրա»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
