Հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող օրենքը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ 2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները:
«Որոնցով ի թիվս այլնի.
-սահմանվում է ակցիայի հասկացությունը և դրա տեսակները.
-սահմանվում է զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները։ Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ երեք ամիս, զեղչի հաշվարկման ելակետային գինը և այլն.
-տարանջատվում են զեղչը և գնի քաղաքականության փոփոխությունը.
-ստակեցվում են ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ հրապարակման բովանդակության նվազագույն պահանջները, հրապարակման տառաչափը, ակցիայի և դրա վերաբերյալ իրազեկման դադարեցման պայմանները.
-նախատեսվում է, որ միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիան իրականացնողի մոտ առկա ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը։
Նշված կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 31-ից հետո հայտարարվող ակցիաների վրա։
-Կարևոր է ընդգծել նաև, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն կարող է նշանակել տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով»,- ասվում է հայտարարության մեջ:

«ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը»․ Լիխաչով
4415:49
«ՔՊ-ական ծանոթ պետք է մեջտեղ գցենք, որ ցեմենտ կարողանանք առնել»․ Սարգիս Տեր-Եսայան
6614:24
«Հանձնաժողովը դեռ չի հրապարակել հունիսի կարկտահարության վնասները»․ Ոսկան Սարգսյան
7612:48
«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
15600:42
«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
178Երեկ, 15:48
«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
185Երեկ, 14:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
78225.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
42125.09.2026, 15:54