Թուրքական թերթը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է «Թուրանի ճանապարհ»
![]() 662 Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 11:48 Թուրքական իշխանամերձ «Sabah» թերթի կայքը հրապարակել է «Թուրանի ճանապարհն է գալիս. Թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ այն անվանելով «Թուրանի ճանապարհ», գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ղարաբաղի հաղթանակով Թուրքիայի և Ասիայի միջև նոր միջանցք է բացվել, որը իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին: Ընդգծվել է, որ Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 4.5 մլրդ դոլար, և նպատակ կա այն հասցնել մինչև 15 մլրդ դոլարի: Նշվել է, որ միջանցքի բացումով վերջ կդրվեն Վրաստանի և Իրանի տարածքով տարանցման վրա կիրառվող սահմանափակումներին: Ըստ կայքի պնդման՝ նախատեսվում է, որ այդ ուղին բացվելու է այս տարի, իսկ դրա շահագործումից հետո Հարավային Կովկասում հնարավոր կլինի հիմք դնել տնտեսական համագործակցության: Կրկին ընդգծվել է, որ «Զանգեզուրի միջանցքը» չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տեսանկյունից մեծ կարևորություն ունի: Ըստ այդմ՝ երբ «միջանցքը» հանձնվի շահագործման, Ադրբեջանի դիրքը, որը գտնվում է Թուրքիայի և Չինաստանի միջև, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տեսանկյունից կամրապնդվի, իսկ Զանգեզուրը կարևոր այլընտրանքային ուղի կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համար, որի նշանակությունը ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեծացել է»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
