«Նիկոլ Փաշինյանի իշխանության անվտանգության հարցերով զբաղվում է Ադրբեջանի հետախուզությունը». Արթուր Ղազինյան
![]() 419 Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 19:13 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը խոստովանել է, որ իրենք «վճռականորեն կկանխեն Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ արվող գործողությունները»: Փաստորեն Նիկոլ Փաշինյանի իշխանության անվտանգության հարցերով զբաղվում է Ադրբեջանի հետախուզությունը, որի համար գերխնդիր է Հայաստանում թույլ չտալ իշխանափոխություն, վճռականորեն կանխել «ռևանշիստների» գործողությունները: Ամենակարևոր հարցը հետևյալն է. ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմների միջոցով է կանխվում «ռևանշիստների» գործողությունները: Հայաստանի ընդդիմադիրների դեմ կիրառվում են ռեպրեսիվ մեթոդներ՝ ոստիկանական բիրտ ուժ, ձերբակալություններ, կալանքներ, բայց դրանք ձևական առումով իրագործվում են ՀՀ ոստիկանների, քննիչների, դատախազների ու դատավորների կողմից: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի համար թշնամի համարվող պետության հետախուզության ղեկավարն իրեն իրավունք է վերապահում հայտարարել, որ պատրաստ են «վճռականորեն կանխել ընդդիմադիր ռևանշիստների» գործողությունները, ապա դա նշանակում է, որ Հայաստանից նրան տվել են այդ իրավունքը, իսկ Հետաքրքիր է՝ ընդդիմադիրների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկանները, նրանց ձերբակալող քննիչներն ու դատախազները և կալանավորող դատավորները գիտակցո՞ւմ են, որ կատարում են Ադրբեջանի պետական ավտանգության ծառայության ղեկավարի հրամանները: Եթե դա այդպես չէ, ապա ակնկալում եմ ՀՀ ԱԱԾ ղեկավարի կոշտ պատասխանն Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարի այս ցինիկ և նվաստացուցիչ հայտարարությանը: Հ. Գ. Դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանի առեղծվածային մահը կարծես՝ ստանում է կոնկրետ պատճառա-հետևանքային փաթեթավորում...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
