Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«4 տարում՝ 3 մարզպետ, որից 2-ը՝ եղբայրներ, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերները». Ոսկան Սարգսյան

«4 տարում՝ 3 մարզպետ, որից 2-ը՝ եղբայրներ, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերները». Ոսկան Սարգսյան
226
Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 12:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «4 տարում՝ 3 մարզպետ, որից 2-ը՝ եղբայրներ, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերներ
1996-2018 թվականերին, 22 տարում Տավուշի մարզն ունեցել է 3 մարզպետ՝ Պավլիկ Ասատրյանը, Արմեն Ղուլարյանը, Հովիկ Աբովյանը։ Նիկոլ Փաշինյանի իշխանության 4 տարիներին՝ 2018-2022թթ․-ին մարզն ունեցել է 3 մարզպետ։ 2018թ․ հունիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզպետ է նշանակել իր մանկության ընկեր Վահե Ղալումյանին, ով պաշտոնավարել է մինչև 2019 թվականի հունվարի 14-ը։ 2019 թ. փետրվարի 6-ին Տավուշի մարզպետ է նշանակվել Հայկ Չոբանյանը, 2021թ․ փետրվարի 8-ին՝ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը (լուսանկարում), ով Վահե Ղալումյանի հարազատ եղբայրն է։
2018 թվականի ապրիլին Իջևանում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների չեն նշանակվի»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան