«Այս շտապողականության նպատակը Ավետիքին կրկին կալանավորելն է». Մենուա Սողոմոնյան
![]() 232 Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 11:07 «5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու օր առաջ լրացել էր Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը, և նա դուրս է եկել կալանավայրից։ Այսօր՝ ժամը 14:00-ին կրկին դատական նիստ է նշանակված։ Ակնհայտ է, որ այս շտապողականության նպատակը Ավետիքին կրկին կալանավորելն է։ Ավետիքը երկու օր է, ինչ ազատության մեջ է։ Նա չի փախել ու չի փախչելու։ Նախաքննությունն էլ վաղուց ավարտվել է ու դրա ընթացքին խոչընդոտելու խնդիր չկա։ Ուստի մարդուն կալանավորելու համար ափալ-թափալ դատական նիստ նշանակելը կրկին անգամ վկայում է նրան քաղաքական նկատառումներով պատժելու ցանկության մասին։ Իսկ ԵՄ ներկայացուցիչն ասում էր՝ չի կարծում, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան»։ Աղբյուրը` Մենուա Սողոմոնյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
