«Հայաստանում իշխանավորները չգիտեն հաշվել»․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում իշխանավորները չգիտեն հաշվել: Եվ ուրեմն, եկեք մենք հաշվենք:
2022թ փետրվարին Հայաստանի Հանրապետությունը որոշեց ստուգաչափել գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնները: Գործընթացը սկսվել է փետրվարի 16-ին և ավարտվելու է օգոստոսի 1-ին: Այսինքն՝ 165 օրացուցային օր: Եթե այդ թվից հանենք միայն կիրակի օրերը, ապա կմնա 141 օր: Հանրամատչելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանում գազով աշխատող շուրջ 450 000 ավտոմեքենա կա: Ենթադրենք, նրանցից յուրաքանչյուրն ունի 1 գազաբալոն (շատ ավտոմեքենաներ ունեն 2 և ավելի գազաբալոններ): Դա նշանակում է, որ 1 օրում պետք է ստուգաչափվի մոտ 3191 (450 000/141) գազաբալոն: Գազաբալոնները պետք է ստուգաչափվեն արտոնագրված կազմակերպությունների կողմից: Չքննարկենք այն հանգամանքը, որ փետրվարի 28-ի դրությամբ, Հայաստանում կար միայն 1 արտոնագրված կազմակերպություն: Անտեսենք նաև այն, որ այժմ գործող արտոնագրված կազմակերպությունների զգալի մասն իրականում արտոնագիր են ստացել և սկսել են գործել մարտ-ապրիլ ամիսներին: Ենթադրենք, որ բոլոր 12 արտոնագրված կազմակերպություններն էլ գործել են հենց փետրվարի 16-ից: Պարզ մաթեմատիկական հաշվարկով ստանում ենք, որ մեկ արտոնագրված կազմակերպությանն օրական բաժին է հասնում մոտ 266 (3191/12) գազաբալոն: Եվ, եթե արտոնագրված կազմակերպությունը չի խախտում ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը և այնտեղ ստրուկներ չեն աշխատում, ապա այդ 266 գազաբալոնները պետք է ստուգաչափվեն 8 ժամում: Այսինք, 1 ժամում մոտ 33 (266/8) գազաբալոն:
Գազաբալոնների ստուգաչափումն իրենից ենթադրում է՝
Փուլ 1 Բալոնի ապամոնտաժում
Փուլ 2 Բալոնի արտաքին զննում
Փուլ 3 Բալոնի հիդրավլիկ փորձարկում
Փուլ 4 Բալոնի ներքին լվացում / պատերի մաքրում
Փուլ 5 Բալոնի փականի զննում:
Այս գործողությունները հնարավոր է իրականացնել ամենաարագը 1 ժամում: Արտոնագրված կազմակերպություններում գազաբալոնների ստուգաչափման վրա աշխատում են 2-6 անձ: Դա նշանակում է, որ 1 ժամում հնարավոր է ստուգաչափել առավելագույնը 6 գազաբալոն (1 աշխատող՝ 1 գազաբալոն):
Իսկ Հայաստանի Հանրապետությունը նախատեսել է ստուգաչափել 1 ժամում 33 գազաբալոն, առավելագույնը 6-ի փոխարեն:
Եվ սրանք դեռ ինչ-որ կարծիքներ և մտքեր են հայտնում, որոշումեր կայացնում, իրավունք սահմանափակում:
Սրանց բոլոր գործերն են այսօրինակ: Սրանց թերությունները մանկապարտեզից են գալիս: Միգուցե՝ ի ծնե են»:

«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
121Երեկ, 16:06
«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
21414.09.2026, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
33313.09.2026, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
54611.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
54211.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
50411.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
111410.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
193809.09.2026, 11:31