«Բաքուն հասկացնել է տալիս, որ թույլ չի տալու սահմանադրական փոփոխությունների անցկացում Արցախում». Վարդան Բալյան
![]() 381 Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 23:42 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական տեղեկատվական դաշտում քննարկում են սույն թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում նախանշված սահմանադրական հանրաքվեի թեման: Հաղորդվում է, որ սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների առանձնացում, այսինքն՝ անցում կիսանախագահական կառավարման համակարգի, որտեղ նախագահը կունենա առաջնային մանդատ: Խոսվում է գործող նախագահի հրաժարականի և խորհրդարանի լուծարման մասին: Մինչև նոր խորհրդարանական և նախագահական ընտրություններ, ըստ որում, կառավարումն իրականացնելու է խորհրդարանի կողմից ընտրված նախագահը: Բնականաբար, Ադրբեջանն անօրինական է համարում սահմանադրական փոփոխությունների և նոր ընտրությունների անցկացումը: Պաշտոնական Բաքուն բաց տեքստով հասկացնել է տալիս, որ, ըստ ամենայնի, հակադրվելու է և հնարավոր բոլոր՝ ընդհուպ ռազմական միջոցներով թույլ չի տալու սահմանադրական փոփոխությունների և ընտրությունների անցկացում Արցախում՝ դիտարկելով այն որպես անջատողականության և վերջին պատերազմի արդյունքների վերանայման փորձ: Հավելեմ, որ մայիս ամսից ադրբեջանական տեղեկատվական տիրույթում դիտարկում ենք 3-րդ Արցախյան պատերազմի հավանականության մասին փորձագիտական-հանրային քննարկումների անընդհատ աճ»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
