Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փաշինյանն ու Զելենսկին, Միշան ու Ռոբերտը». Սուրեն Սուրենյանց

«Փաշինյանն ու Զելենսկին, Միշան ու Ռոբերտը». Սուրեն Սուրենյանց
223
Կիրակի, 31 հուլիսի, 2022 թ., 22:18

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Փաշինյանն ու Զելենսկին, Միշան ու Ռոբերտը
Արժեհամակարգով, մենթալիտետով տարբեր մարդիկ երբեմն հայտնվում են նույն թակարդում՝ գործելով միանման սխալներ, հայտնվելով «կոտրած տաշտակի» առաջ:
Փաշինյանը, Զելենսկին մինչև պատերազմներն ունեին բարձր վարկանիշներ, որոնք կարող էին կապիտալիզացնել՝ իրենց երկրներին բերելով կայուն խաղաղություն (Լավրովի պլան, Մինսկ-2-ի պայմանավորվածություններ), բայց նրանք գնացին «հերոսանալու» ճանապարհով՝ մահաբեր պատերազմների հետևանքով ավեր բերելով իրենց երկրներ:
Քոչարյանը, Սաակաշվիլին ամեն գնով իշխանությունը վերադարձնելու անհագ ցանկություն ունեին:
Միշան հավատում էր, որ Արևմուտքը դա կանի Վրաստանի ժողովրդի փոխարեն, Ռոբերտին թվում էր՝ հայ ժողովրդի վստահությունից շատ ավելին կարևոր է հյուսիսային իր ընկերոջ օրհնությունը:
Երկուսն էլ խաբվեցին. Արևմուտքին անօգուտ սպասող Միշան հեռացավ քաղաքականությունից՝ իր ազատության հույսը կապելով «կոռումպացված» Բիձինայի հետ: Ռոբերտը «թոշակի ձևակերպման» ճանապարհին է՝ սպասելով ոչ թե Մոսկվայի, այլ Փաշինյանի երաշխիքներին:
Հայաստանն ու Ուկրաինան դարձան Փաշինյանի ու Զելենսկու երևակայական պատրանքների զոհերը: Միշան ու Ռոբերտը մանրադրամի պես «զոհաբերվեցին» Ռուսաստանի ու Արևմուտքի կողմից...»։