Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սահմանագոտում շրջանցիկ ճանապարհի պաշտպանիչ պատի քանդված հատվածը չեն վերականգնում». Ո. Սարգսյան

«Սահմանագոտում շրջանցիկ ճանապարհի պաշտպանիչ պատի քանդված հատվածը չեն վերականգնում». Ո. Սարգսյան
279
Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 02:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Սահմանագոտում շրջանցիկ ճանապարհի պաշտպանիչ պատի քանդված հատվածը չեն վերականգնում
Բերդի սահմանագոտում, Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի սկզբանամասում․ ճանապարհը դրա դիմաց գտնվող բարձունքներում տեղակայված, ամրացված հենակետերում գտնվող ադրբեջանական զինուժի գնդակոծություններից պաշտպանող գաբիոններով սարքված պատի մի մասը քանդվել է, սակայն արդեն մի քանի տարի նորոգման համար պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում։ Հայաստան-Վրաստան միջպետական հիմնական ավոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը գտնվելով ադրբեջանական գնդակոծության գոտում, նախկինում պարբերաբար ենթարկվել է հակառակորդի գնդակոծությանը։ 1990-ական թվականներին սահմանագոտով ձգվող, սահմանի ավելի խոցելի հատվածում քարից ու հողից թմբեր էին կառուցված, որոնք միջպետական ավտոճանապարհով անցնող ավտոմեքենաների երթևեկը պաշտպանում էին ադրբեջանական գնդակոծություններից։ Հետո այդ հողաթմբերը, չգիտես ինչու, քանդվեցին և տրանսպորտային միջոցները հակառակորդի գնդակոծության համար դարձան խոցելի։ Ադրբեջանի Ղազախի շրջանում, Մազամ գյուղի տարածքում երկար հենապատ է կառուցվել, որ գյուղ մտնող ավտոճանապարհը պաշտպանում է հայկական դիրքերից գնդակոծություններից։ Կառուցվել է Ղազախ քաղաքից դեպի Ղուշչի –Այրում սահմանամերձ գյուղ տանող հողաշեն ռազմավարական նշանակության ավտոճանապարհ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան