«Ըստ այս «խաղաղասերի»՝ հայ ժողովուրդը պետք է հպատակ-ստրուկ մնար». Ավետիք Իշխանյան
![]() 302 Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 15:30 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԲԱՋԱՆՔԸ Ժամանակ առ ժամանակ որոշում եմ չանդրադառնալ քպ-ական ողորմելիների բարբաջանքներին։ Սակայն, այդ ողորմելիները շարունակում են իրենց նույնպես ողորմելի քարոզչությունը և նրանց սատարող լրատվամիջոցները դրանք տարածում են։ Այնպես որ, ստիպված եմ նորից անդրադառնալ դրանց «մտքի գոհարներին»։ Արսեն Թորոսյան անունով մի ողորմելի քպ-ական հերթական ապուշություն է դուրս տվել՝ պատերազմի և խաղաղության, կյանքի և մահվան մասին։ Այս տխմարը հայոց հաղթանակները ծաղրանքով չակերտների մեջ է դնում՝ փաստորեն հաղթանակին հակադրելով խաղաղությունը։ Ըստ այս «խաղաղասերի»՝ հայ ժողովուրդը պետք է հպատակ-ստրուկ մնար՝ երբեք չմտածելով արժանապատվության, անկախության, ինքնապաշտպանության մասին։ Այս երևույթը ծաղրում է հայ մտավորականին, ով փորձել է բարձրացնել ժողովրդի ոգին։ Փաստորեն այս ողորմելին այպանում է Միքայել Նալբանդյանին, Ռափայել Պատկանյանին, Րաֆֆուն, Մուրացանին, Հովհաննես Թումանյանին, էլ չեմ ասում հայ զորավարների մասին։ Բայց, իհարկե, ամենազարմանալին այս ողորմելու մտավարժանքներն են կյանքի և մահվան մասին․ «Դեռ ինչքան պետք է ընտրենք մահը, և ոչ թե՝ կյանքը, դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք»։ Եվ սա ասում է մի արարած, որի՝ որպես Առողջապահության նախարար պաշտոնավարության ժամանակ, նրա ապիկար կառավարման հետևանքով գրանցվեցին հազարավոր մահեր։ Հիշեցնե՞մ, ա՛յ տխմար․ «Կորոնավիրուսը գրիպի պես հիվանդություն է․․․ Ես վերադարձել եմ Կորեայից և ոչ մի վտանգ չկա, երեխաներիս դպրոց եմ ուղարկում․․․ և այլն»։ Այդ մահերի հիմնական մասը քո խղճին է, ա՛յ «խաղաղասեր», մահաբեր պացիենտ։ Իսկ ի՞նչ կարծիքի ես, ա՛յ ողորմելի, Մհեր Եղիազարյանի, Մանվել Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի, Արմեն Գրիգորյանի մահերի մասին, որոնց այո՛, դուք սպանեցիք, կյանքի փոխարեն ընտրելով մահը, իհարկե, ոչ ձեր։ Սրանց նմաններին մեծն Արամ Մանուկյանը գնդակահարման հրաման էր տալիս՝ հանուն Սարդարապատի հաղթանակի և հայոց պետության»։ Աղբյուրը` Ավետիք Իշխանյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
