«Ադրբեջանի հաջորդ քայլն առավել քան կանխատեսելի է». Վարդան Բալյան
![]() 449 Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 16:42 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի հաջորդ քայլն առավել քան կանխատեսելի է՝ Արցախի պաշտպանության բանակի զինաթափում, ըստ որում, պահանջի հասցեատերը կանխավ հայտնի է՝ Ռուսաստանի Դաշնությունը: Վերջին շրջանում ադրբեջանական փորձագիտական հանրույթը և սոցմեդիան ակտիվորեն քննարկում են պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ ձեռքերը լվանալ և Արցախի հարցով Բաքվի հետ պայմանավորվածությունների պատասխանատվությունն ամբողջությամբ պատվիրակել Ռուսաստանին, ինչին ադրբեջանցիներն ընդդիմանալու են ամեն կերպ: Պատճառն առավել քան պարզ է ու հստակ՝ Հայաստանի հետ ստացվում է, կարողանում են խոսել ռազմական սպառնալիքի լեզվով: Երեկվա դեպքերը լրացուցիչ ապացույց՝ հայկական ժամկետային վերջին զինծառայողներին հրատապ կարգով տեղափոխում են Արցախի հանրապետությունից: Սրանք ներսում առյուծ են ձևանում, դրսում կատու են՝ փիսիկ»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
