«Իշխանությունն այլ երկրների հատուկ ծառայություններին ընդդիմության մասին տեղեկություններ է փոխանցում». Արծվիկ Մինասյան

Մինչև հիմա միայն թուրքերն ու ադրբեջանցիներն են ասել, որ Սփյուռքը չպետք է ազդեցություն ունենա ՀՀ ներքաղաքական կյանքին, գործող իշխանությունը նույն բառապաշարն է օգտագործում՝ փորձ անելով Սփյուռքին ՀՀ-ից կտրել։ Սա ի՞նչ է, եթե ոչ թուրք-ադրբեջանական ցանկությունների բավարարման գործողություն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց»-ի եթերում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ իշխանությունները վերջին շրջանում ՀՅԴ որոշ անդամների թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ։
«Իշխանությունը փորձում է Փաշինյանին և ՀՀ-ն նույնականացնել, Փաշինյանը ՀՀ-ն համարում է իր դուքյանը, մտածում է՝ ում ուզի, չի թողի ՀՀ մուտք գործել, և այս ամենի թիվ մեկ պատասխանատուն ԱԱԾ-ն է․ պետք է Փաշինյանին զգուշացներ, որ չի կարելի ապօրինություն իրականացնել»,- ավելացրեց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ սա քաղաքական վրեժխնդրություն է և հաշվեհարդար ՀՅԴ այն անդամների նկատմամբ, որոնք դեմ են Փաշինյանի վարած քաղաքականությանը և բարձրաձայնում են այդ մասին։
«Իշխանությունն այլ երկրների հատուկ ծառայություններին տեղեկատվություն է փոխանցում, որ սահմանափակվի ընդդիմադիր անձանց գործունեությունը և ազատ տեղաշարժը։ Նույնը եղավ նաև ինձ հետ, հատուկ ծառայության աշխատակիցները թույլ չէին տալիս այլ երկիր մուտք գործել, ներքաղաքական հարցեր էին տալիս։ Սա լուրջ ազդակ է, որ ՀՀ իշխանությունն այլ երկրի հատուկ ծառայություններին ինֆորմացիա է տալիս, որ մեր տեղաշարժը սահմանափակվի»,- նշեց Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
2018:24
Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար
4018:06
«Բավակա՛ն է ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
5516:36
«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
8413:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
8213:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
9312:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
10212:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
7711:42