Տեղական խոզի միսը թանկացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեղական խոզի մսի գինը հուլիս ամսին, հունիսի համեմատ, բարձրացել է 3.7 տոկոսով: Այսօր խոզի մսի գինը հասնում է 4200 դրամի:
Մանագետների խոսքով՝ չի բացառվում, որ այն առաջիկայում է՛լ ավելի թանկանա: Մյուս կողմից՝ նշենք, որ ոչ միայն խոզի մսի գինն է բարձրացել, այլև խոզերի գլխաքանակի անկում է արձանագրվել: Թեև Հայաստանը խոզի միս ներկրում է, բայց, այնուամենայնիվ, արձանագրենք, որ ներկրվածը իրացման շուկայում չնչին ծավալներ ունի և չի լրացնում բացը: Միաժամանակ նկատենք, որ այս տարվա հինգ ամիսներին խոզի մսի արտադրության ծավալներն են բավականին պակասել (16.1 տոկոսով):
Բացի այս, թերթը տեղեկացել է, որ տավարի մսի գինն էլ է բարձրացել: Տավարի փափուկ մսի մեկ կիլոգրամի գինը գերազանցում է 4800 դրամը, մինչդեռ այն տարեսկզբին 4400 դրամ էր: մսի գնաճի պատճառներից մեկը անասնակերի խնդիրն է: Նախորդ տարի, եղանակային պայմաններից ելնելով, բավարար քանակությամբ անասնակեր չկուտակվեց, բացի դրանից, որոշ տարածքներ անցան թշնամու վերահսկողության տակ, այս պատճառով անասնապահությունը Հայաստանում դարձել է ոչ եկամտաբեր: Պատասխանատու կառույցը՝ Էկոնոմիկայի նախարարությունը, լուրջ և առարկայական քայլեր չի ձեռնարկում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
4917:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
7216:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
4216:36
«Ոչ ոք հայերի փոխարեն չի կռվելու»․ Արա Պողոսյան
6016:06
«Սա անկախություն չէ, այլ քայքայում»․ Նաիրի Հոխիկյան
6615:18
«Ահա թե ինչքան անկախ ենք այսօր»․ Մանուել Մանուկյան
6215:12
«Ումերովը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին»․ #Axios
14915:07
«Համախմբվել է պետք»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
7014:18