«Դրանք Ռուսաստանի «աքիլլեսյան գարշապարն» են». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայաստանի հանրային որոշակի շրջանակում ամրացված է մտայնություն կամ համոզում, իսկ որոշ իմաստով անգամ «բնազդ»՝ ներողություն այդ բնորոշմանս համար, ըստ որի, եթե ամեն հարցում առաջին ու ամենակոշտ թիրախ չես դարձնում Մոսկվան, ուրեմն՝ Մոսկվայի պաշտպանության դիրքում ես:
Դա բավականին հմուտ տեխնոլոգիայով ձևավորված ընկալում է, որի թակարդում կամա, թե ակամա հայտնվել են հանրային տարբեր շերտեր, գործիչներ: Եվ այդ «թակարդից» դուրս գալը բավականին բարդ է:
Իսկ «թակարդի» գոյությամբ շահագրգռված է նաև Ռուսաստանն ինքը, և գուցե առաջին շահագրգռվածներից մեկն է: Որովհետև, Մոսկվային չի հետաքրքրում իր հասցեին հնչող քննադատությունը Հայաստանում, ինքն ունի դրա դեմ տարիներով մշակված և փորձված տեխնոլոգիաներ, որն ինքս բնորոշում եմ «երկու ծայրահեղությունների» մեխանիզմ՝ մեկի միջոցով ապահովում ես մյուսի գոյությունն ու այդպես մարգինալացնում «ոչ ծայրահեղ» ամեն ինչ:
Իսկ ամբողջ հարցն այն է, որ Մոսկվան մշտապես և ամենուր «կաղում» է «ոչ ծայրահեղ» իրավիճակներում: Դրանք Ռուսաստանի «աքիլլեսյան գարշապարն» են, այդտեղ է, որ Մոսկվան բացարձակապես մրցունակ չէ, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Հետևաբար, «ծայրահեղությունների» տրենդը պահելը Ռուսաստանի համար գրեթե ռազմավարական խնդիր է, քանի որ հակառակ պարագայում նրանից պահանջվելու է արդեն աշխատանքի արդիական գործիքակազմ, որը չունի:
Իսկ մենք առայժմ չունենք «ոչ ծայրահեղությունը» հասարակական-քաղաքական տրենդ դարձնելու ներուժ, բնականաբար թույլ էլ չեն տալիս, որ այն ձևավորվի, ամրանա, բյուրեղանա, ինստիտուցիոնալանա: Ինչպես հաղթահարել այդ վիճակն ու ձևավորել անհրաժեշտ «տրենդը»: Սա Հայաստանի համար ռազմավարական խնդիր է»:

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
9701:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
10000:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
10000:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
103Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
146Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
72Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
90Երեկ, 22:00