«ԱԺ-ում մի երկու սխալ բան էլ ես եմ արել, ուզում եմ «մեղքս խոստովանել»». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը. «Անսխալական մարդ չկա, բոլորս ենք սխալվում․․․ Բայց, մարդ պետք է կարողանա իր սխալն ընդունել։ ԱԺ-ում մի երկու սխալ բան էլ ես եմ արել։ Ուզում եմ «մեղքս խոստովանել»՝ ակնկալելով ընտրողներիս ու չընտրողներիս ներողամտությունը։
ՔՊ-ն կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու էր առաջարկել Փաշինյանի նախկին խորհրդական, նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանին։ Դե, երևի հիշում եք ում մասին է խոսքը։ Ինչ կապ ուներ Արտակ Մանուկյանը կենտրոնական բանկի հետ, ես հիմա էլ լավ չեմ պատկերացնում, բայց հիմա դրամավարկային քաղաքականություն քննարկելու տրամադրություն չունեմ։ Բայց, Արտակ Մանուկյանն ԱԺ-ի պատմության մեջ կմնա որպես Էդմոն Մարուքյանի ծոծրակին (վզակոթին) ճտացնող։ Հիշո՞ւմ եք։ Հա, ուրեմն պրն Մանուկյանին, հանձնաժողովում քննարկման ժամանակ, Արծվիկն ու ես, մեղմ ասած, ակնարկում ենք, որ հարիր չէր ԿԲ խորհրդի ապագա անդամին կլասիկ պատգամավորի վզակոթին հասցնելը, վերջապես կլասիկ պատգամավոր է, հո՞ փողոցի լածիրակ չի ում վզակոթին տալիս են ու ուղարկում են սիգարետի հետևից․․․
Հիմա, երբ երբ նայում եմ հատուկ հանձնարարությունների գծով կլասիկ դեսպանի պահվածքին, մտածում եմ, որ Արտակ Մանուկյանի նկատմամբ պետք չէր շատ խիստ լինել․․․․»:

«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
3100:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3900:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
41Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
77Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
45Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
57Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
68Երեկ, 22:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
83Երեկ, 21:06