«Սա Ադրբեջանի աստղային ժամանակն է, որից պետք է օգտվի մաքսիմալ կերպով»․ Ստեփան Դանիելյան
![]() 335 Շաբաթ, 06 օգոստոսի, 2022 թ., 18:48 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Փորձենք վիճակը ճիշտ հասկանալ։ Եթե կարճ բնութագրեք, ետխորհրդային տարածքում կոմպլեմենտարիզմի ժամանակները վերջացել են։ Աշխարհի ավելի հեռավոր հատվածներում դա հնարավոր է դեռ։ Հիմա կա՛մ Ռուսաստանի հետ ես, կա՛մ Ռուսաստանի դեմ ես։ Եթե մի կողմի հետ ես խաղեր տալիս, մյուս կողմից ես պատժվում, եթե մյուս կողմի հետ ես, հակառակ կողմից ես պատասխան ստանում։ Доверяй, но проверяй բանաձևում Доверяй-ն արդեն չկա, մնացել է միայն Проверяй-ը, որովհետեւ ԱՄՆ և Ռուսաստանի միջև պատերազմ է ընթանում, դեռ միջնորդավորված՝ Ուկրաինայում։ Բնականաբար, ոչ ոք չի ցանկանում ընտրություն կատարել, բայց ստիպում են։ Ընտրություն կատարելու դեպքում կա՛մ մսաղացում ես կարող հայտնվել, ինչպես Ուկրաինան հիմա, կա՛մ տնտեսական պատիժների ես ենթարկվում, եթե «հակաավտորիտար» հեղափոխություն չի ստացվում երկրում կազմակերպել։ Սա է ընդհանուր վիճակը։ Վրաստանում ցանկանում էին հակառուսական ճակատ բացել, սակայն իշխանությունը դա թույլ չտվեց, ով հետևում է Վրաստանի դեպքերին, գիտի ԱՄՆ ու ԵՄ դասպանների հետ կապված սկանդալը։ Թուրքիան կարողացել է դիվանագիտական առումով վիրտուոզ քաղաքականություն վարել, որը կմտնի դիվանագիտության պատմության մեջ՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև միջնորդ դառնալ, երկուսի համար դառնալ անհրաժեշտ գործընկեր, երկուսին էլ շանտաժի ենթարկել ու դիվիդենտներ շահել։ Թուրքիա ասելով՝ պետք հասկանանք նաև Ադրբեջան։ Հիմա ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա, երկուսն էլ մեծ կորուստներ կունենան դրանից։ Թուրքիան հնարավորությունների եզրագծի վրա է խաղում։ Սա Ադրբեջանի աստղային ժամանակն է, որից պետք է օգտվի մաքսիմալ կերպով։ Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ։ Սա աշխարհի օրենքն է և՛ միջպետական հարաբերություններում, և՛ անհատական։ Սա է իրականությունը։ Բնության մեջ լինում են դժվար լուծելի հարցեր, լինում են համարյա անհնարին լուծվող, բայց՝ համարյա։ Իրականում կամքի, երևակայության ու գիտելիքի համադրմամբ ցանկացած հարց լուծվող է ու դրա համար պետք է կարողանալ միմյանց լսել, միմյանց հասկանալ, հանդիպել ու խոսել, քննարկել, քննարկել ...., և գտնել ներքին համաձայնության համար եզրեր, կազմակերպման ձևեր՝ սկզբից 5 մարդ, հետո 20 մարդ, հետո ավելի շատ։ Այստեղ քանակը երկրորդական է, եթե 20 մարդ կարողանան համաձայնության գալ, ինչն ամենադժվարն է, 200 000 ավելի հեշտ գործ է։ Հետո արդեն կկարողանանք արդեն արտաքին հարցերից էլ խոսել, բայց առանց ներքին ինստիտուտի ստեղծման ավելի մեծ բաների մասին խոսելն անիմաստ է։ Մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի»։ Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է ցանկացած շոկ կլանելու կարողությամբ»․ Վարդան Ոսկանյան
3422:54
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե (տեսանյութ)
9821:30
«Չպետք է թույլ տաք, որ Հայաստանը վերածվի օտարի կամակատար վասալի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
13521:18
«Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դա ամրագրված է նաև միջազգային զեկույցներով»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
9121:00
«Զբաղված ենք ոչ թե ազգային ներուժը զարգացնելով, այլ ոչնչացնելով»․ Տարոն Սիմոնյան
14420:42
«Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով»․ Հայր Տիրան
15520:12
ՀՀ և Օմանի ԱԳ նախարարները քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին հուշագիր են ստորագրել
11020:00
«Ընտրական պրոցեսի առանցքային հարցերից է այն, թե ինչ դիրքորոշում կա բանկային համակարգում»․ Հակոբ Բադալյան
15919:42
