48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած սպանության հատկանիշներով։
Այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի փողոցի 2/Ա շենքի բնակարաններից մեկում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը վիճաբանություն է տեղի ունեցել նշված հասցեի բնակիչ՝ 48-ամյա Արման Ե-ի և 74-ամյա Վարդան Ե-ի միջև, որի ժամանակ Արման Ե-ն հրել է Վարդան Ե-ին, ով վայր ընկնելու հետևանքով գլուխը հարվածել է բազմոցին և տեղում մահացել։ Ոստիկանները տաք հետքերով Հաղթանակ թաղամասում հայտնաբերել են Արման Ե-ի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը մահացածի որդին է։

Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
95Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
93Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
222Երեկ, 19:47
ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
410Երեկ, 13:57
Իրանում 4,5 և 4,9 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել
438Երեկ, 12:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է գործել Մոսկվայի մարզի վրա (տեսանյութ)
321Երեկ, 11:41
Ջրասուզակը գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը
163Երեկ, 11:30
ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարձակվել է Հորդանանում ամերիկյան ռազմական ինքնաթիռների վրա
409Երեկ, 09:05