Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ

Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել։
Տեղում պարզվել է, որ ծառի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել և կոտրվել են գազախողովակներ, էլեկտրական և ինտերնետի լարեր, երկաթե ճաղավանդակներ, վնասվել են նաև մի քանի ավտոմեքենաներ։
Բնակիչները պատմել են, որ այդ ծառի համար շատ են դիմել, որ գան հեռացնեն։ «Անգամ այսօր ենք զանգել Երևանի քաղաքապետարան, որ՝ եկեք ծառը կտրեք, քանի որ ակնհայտ երևում է, որ այն փտած է ու ամեն պահի կտապալվի։ Սակայն այսօր էլ ստացանք դարակազմիկ պատասխանը՝ տեղյակ ենք, մի բան կանենք, էն էլ բան չարեցին, որ էս օրը ընկավ»,- պատմել են բնակիչները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
20914:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
13409:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
357Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
369Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
587Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
391Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
501Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
194Երեկ, 09:12