«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Բադոյանն ազատ է արձակվել

«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանն ազատ է արձակվել։ Նրա դուստրը՝ փաստաբան Մերի Բադոյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել է. «Գնում ենք տուն: Որոշումը բեկանված է՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»։
Այս գործի առնչությամբ փաստաբան Վան Սիմոնյանն էլ հավելել է. «Ակնհայտ ապօրինի կալանքը վերացվեց:
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել է իմ կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը և մերժել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Գրեթե մեկուկես ամիս ակնհայտ անհիմն կալանավորված պաշտպանյալս այսօր ազատ արձակվեց: Շնորհակալությունս եմ հայտնում տիկին Հովակիմյանին այսքան սպասված արդարադատության համար»:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ ձայնագրություն էր հրապարակել, և այդ ձայնագրության հիմքով Սասուն Բադոյանին կալանավորել էին։ Բադոյանը մեղադրվում էր ընտրակաշառքի գործով։ Սասուն Բադոյանը հերոս Կարեն Բադոյանի հայրն է։

«Ինչի՞ց է կործանվում պետությունը». Ոսկան Սարգսյան
4703:12
«Հայկական քաղաքակրթությունն ստեղծելու համար ոչ Նիկոլն ուղեղ ունի, ոչ էլ ընդդիմությունը». Արգիշտի Կիվիրյան
8401:12
«Վրաստանը հետևողականորեն արդիականացնում է արդեն իսկ գործող հյուսիսային երթուղին». Վահե Դավթյան
8400:24
«Ե՞րբ եք գիտակցելու Նիկոլ Փաշինյանի խաղի կանոնները». Նաիրի Հոխիկյան
98Երեկ, 23:48
«Հայ մարդուն դատում էին հայ մարդկանց հող տալու համար». Կարապետ Պողոսյան
92Երեկ, 23:42
«Վաղը ընդդիմության առաջ դրված է շատ ավելի լուրջ խնդիր, քան կառավարության ծրագրին դեմ քվեարկելը». Վլադիմիր Մարտիրոսյան
81Երեկ, 23:18
«Նիկոլ Փաշինյանի նպատակը զինվորի վրա մեղքը բարդելն է». Ժաննա Ալեքսանյան
88Երեկ, 22:54
Քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
85Երեկ, 22:18