Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու. «Ժողովուրդ»
![]() 375 Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անշարժ գույքի շուկայի ակտիվացմանն ու պահանջարկի ավելացմանը զուգահեռ բարձրանում են նաև գույքի գները։ Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բավականին բարձրացել են: Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ ավելի են բարձրանալու: Մյուս կողմից՝ կառուցապատողները զգուշացնում են, որ եթե շինանյութերի գները շարունակեն բարձրանալ, ապա դա կարող է մեծ ազդեցություն ունենալ բնակարանների գների վրա: Թերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանում հունիսին բնակարանի մեկ քմ գերազանցում է 1700 դոլարը կամ 744 հազար 100 դրամ է: Ի դեպ, նախորդ տարվա հունիսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն 622 հազար դրամ է կազմել, այսինքն՝ մեկ տարվա ընթացքւոմ բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 122 հազար 100 դրամով: Բնակարանի այսչափ թանկացումը մեկ տարվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում: Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գներն ավելացել են 4100, Ավանում՝ 3950 դրամով, Աջափնյակում՝ 2600 դրամով, Մալաթիայում՝ 3900 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 1000 դրամով: Օրինակ՝ Արաբկիրում հունիսին բնակարանի մեկ քմ-ի արժեքը 526 հազար 600 դրամ է կազմել, իսկ մայիսին՝ 522 հազար 500 դրամ: Բնակարանի մեկ քմ-ի գինը Նուբարաշենում այս տարվա հունիսին արժեցել է 204 հազար 300 դրամ: Անշարժ գույքի շուկայի մասնագետների խոսքերով՝ բնակարան գնողները հիմնականում օգտվում են հիփոթեքային վարկերից: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

Պուտինը շեշտեց՝ Հայաստանի համար ռուսական գազի գինն զգալի էժան է, քան Եվրոպայի
267Երեկ, 20:15
«Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է ատոմակայանի կառուցման հարցը». Նիկոլ Փաշինյան
199Երեկ, 20:03
Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա ապրանքներ արտահանել Ռուսաստան Ադրբեջանի միջոցով
194Երեկ, 19:58
«Հայաստանը դեռևս ընտրություն չի կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև». Նիկոլ Փաշինյան
213Երեկ, 19:34
«Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկվում են ԵՄ-ի հետ հարաբերությունները». Պուտին
197Երեկ, 19:27
«Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում»․ Վահե Դավթյան (լուսանկար)
67027.03.2026, 16:30
Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
225725.03.2026, 00:19
Թուրքիան կարող է օգտագործել ոսկու պահուստները լիրայի փոխարժեքին աջակցելու համար
200424.03.2026, 21:56
