Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում. ԶԼՄ

Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում. ԶԼՄ
925
Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 23:06

Սևանի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շքեղ առանձնատունն է կառուցվում, գրում է Aravot.am-ը: Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է:

«Արայիկ Հարությունյանի կառուցվող առանձնատան վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն, նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին ու գրավոր հարցմանը:

Ինչ վերաբերում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կառուցվող առանձնատանը, ընկերության խոսնակ Նարեկ Սահակյանը չմեկնաբանեց: Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա»,- գրել է աղբյուրը: