«Իհարկե, Փաշինյանը բերելու է 300 հազար ադրբեջանցիներին․ իր ընտրազանգվածի կեսն է»․ Արմինե Ադիբեկյան
![]() 299 Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ., 23:30 «Փաշինյանի վարչակազմը ոչ մի խնդիր չի տեսնում և՛ Սահմանադրությունը փոխելու մեջ, և՛ միջանցք տրամադրելու գաղափարի մեջ, որը չի վերահսկվելու Հայաստանի կողմից: Հիմա նա փորձում է ինչ-որ բառախաղեր, դա անվանում է «Խաղաղության խաչմերուկ», բայց խնդիրն անվանման մեջ չէ, այլ երևույթի բուն բնույթի մեջ, այսինքն՝ ՀՀ-ն հրաժարվում է կառավարել իր սեփական տարածքի զգալի հատված, առավել ևս, որ այդ հատվածը հատում է ՀՀ-ն: Հետևաբար ունենալու ենք այն, ինչ պահանջում է Բաքուն, իսկ Փաշինյանի բառախաղերն ընդամենը հանրությանը մոլորեցնելու համար են»,- այս մասին «168»-ի հետ զրույցում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։ Փորձագետի կարծիքով՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների կողմից սկսված արշավը նույնպես Բաքվի պահանջ է, որն Ալիևը հնչեցրել է դեռևս 2020 թվականին։ «Փաշինյանը հետևողական, քայլ առ քայլ սկզբից քանդեց բանակը, հետո Սփյուռքի հետ կապը, հիմա հերթը հասել է Հայ եկեղեցուն: Նա համակարգված գործում է այդ ուղղությամբ: Առաջին՝ Նիկոլ Փաշինյանն աղանդավոր է, նա ոչ մի կապ չունի Հայ Առաքելական եկեղեցու հետ: Երկրորդ՝ Եկեղեցու գոյությունը և անվտանգությունը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ, այսինքն՝ նա գիտակցաբար խախտում է Սահմանադրության հիմնարար դրույթները»,- ասաց փորձագետը։ Ադիբեկյանն ընդգծեց, որ ՀՀ շահերից չի բխում Փաշինյանի վարչապետ լինելը. «Մեր շահերից չի բխում Արցախի կորուստը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, խաղաղության պայմանագիր կոչեցյալը, Սահմանադրության փոփոխությունը, Ցեղասպանությունից հրաժարվելը, Եկեղեցու ոչնչացումը: Այն ամենը, ինչ անում է Փաշինյանը, դա չի բխում մեր շահերից: Եվրոպա և Ռուսաստան հակամարտությունը ևս չի բխում մեր շահերից․․․ Հիմա «Զանգեզուրի միջանցք» կոչված նախագծից փորձում են կտրել նաև Ռուսաստանին, որովհետև այս նախագիծն առաջին հերթին անհրաժեշտ է Ամերիկային և Եվրոպային: Կա տեղեկատվություն, որ շուտով Ալիև-Փաշինյան հանդիպում է լինելու, որտեղ արդեն վերջնականապես հաստատվելու են վերջին դրույթները և անցնեն ստորագրության: Փաշինյանը գնացել էր Թուրքիա՝ առաջադրանքների նոր փաթեթ ստանալու, և սկսել է գործել»: Արմինե Ադիբեկյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի «իրական Հայաստանն» Ադրբեջանի առաջ քաշած «Արևմտյան Ադրբեջան» թեզի իրականացումն է, ինչը ենթադրում է նաև 300 հազար ադրբեջանցիների վերադարձ. «Այդ 300 հազարը Փաշինյանի նոր ընտրողներն են, նրա ընտրազանգվածի ուղիղ կեսն է, իհարկե, Փաշինյանը բերելու է այդ մարդկանց, դա բխում է Ադրբեջանի շահերից, որոնց լիակատար պաշտպանն են Փաշինյանն ու նրա վարչակազմը, դա բխում է նաև անձնապես Փաշինյանի շահերից: «Արևմտյան Ադրբեջանը» շատ ավելի իրական նախագիծ է, քան Հայաստանի Հանրապետությունը՝ այսօրվա դրությամբ՝ շնորհիվ Փաշինյանի»: |
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության փակումը վտանգավոր է»․ Տիգրան Աբրահամյան
010:18««Դարպաս բացելը» ծախում են որպես հնարավորություն և ոչ որպես դավաճանություն ու վտանգ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
4810:06«Զգո՛ւյշ եղիր խոսքերիդ մեջ»․ Թրամփը՝ Մեդվեդևին
4710:00«Կանադան պատրաստվում է ճանաչել Պաղեստինը»․ Քարնի
10009:45Նոր կադրեր՝ Կիևի վրա գիշերվա հարձակումից (տեսանյութ)
12109:33Զոհեր և վիրավորներ՝ Կիևին հասցված հրթիռային հարվածի հետևանքով (տեսանյութ)
12409:21Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից. «Ժողովուրդ»
15708:48«Ես Ռուսաստանի գուբեռնիան գերադասում եմ թուրքական վիալեթից». Լևոն Ջավախյանի բաց նամակն Ալեն Սիմոնյանին
28502:06