««Հայաստա՛ն» խմբակցություն, սպասենք Կաթողիկոսին էլ կալանավորե՞ն, թե՞ Սահմանադրություն փոխեն». Հրանտ Մելիք-Շահնազարյան
![]() 186 Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ., 01:12 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամյան գրառումը․ «Արդեն քանի օր է՝ Բագրատ Սրբազանը կալանավորված է։ Արդեն քանի օր է՝ կալանավորված է նաև Միքայել Սրբազանը… Սա դառնում է նոր նորմալություն։ Իշխանությունները մի քանի օր կսպասեն մինչ այդ միտքը լավ մարսվի հանրության կողմից, հետո կգնան հաջորդ արքեպիսկոպոսի ետևից։ Հնարավոր է՝ միանգամից Կաթողիկոսի։ Ու մարդիկ դա էլ կմարսեն։ Իհարկե, կլինեն դժգոհություններ։ Հնարավոր է՝ Հովիկ Աղազարյանն ու էն մյուսը առաջարկեն հիմա էլ Վեհափառի թեկնածությամբ իմպիչմենթի գործընթաց սկսել։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, իհարկե, շատ արագ կմիանա այդ առաջարկին ու երկու րոպե անց կսկսի մեղադրել «Պատիվ Ունեմ» խմբակցությանը, թե նույնը չեն անում… Մի խոսքով՝ սցենարը պարզ է, մանրամասն շարադրելու կարիք չկա։ Բայց ի՞նչ կունենանք վերջնարդյունքում։ Հիասթափված, կոտրված ու աշխարհով մեկ խայտառակ եղած ժողովուրդ։ Եվ ոչ միայն… Կրկին՝ չթվարկեմ. բոլորն ինձնից լավ են հասկանում, թե ինչ կունենանք և ինչ այլևս չենք ունենա։ Ու ահա այս «ուրախ» հեռանկարների լույսի ներքո հարց ունեմ «Հայաստան» խմբակցությանը։ Հարգելիներս, ի՞նչ վիճակում է Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու դարձնելու գործընթացը։ Ստացվո՞ւմ է համոզել, թե՞ ոչ։ Նորություն կա՞։ Լավ, Միքայել Սրբազանը չի ուզում, Դավիթ Համբարձումյանը «լավը չէ», բա հետո՞։ Սպասենք Կաթողիկոսին էլ կալանավորե՞ն, թե՞ Սահմանադրություն փոխեն։ Իսկ միգուցե սպասենք ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական զորքերը երկրից հանելուն, «խաղաղության պայմանագրի» ստորագրելուն… Ինչի՞ն սպասենք, ասացեք խնդրում եմ»։ Աղբյուրը` Հրանտ Մելիք-Շահնազարյան |
«Հուսով ենք՝ ՀՀ-ն և Ադրբեջանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետևանքները»․ Զախարովա
6716:24«Ուկրաինայի ԱԾ-ն պատրաստվում է օգտագործել ՌԴ-ի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները»․ Զախարովա
14515:21Կամբոջան Թայլանդին մեղադրում է 20 զինվորի գերեվարման մեջ
12615:13«Վերջին 4 տարում Քոչարյանի կողմնակիցները, բացի Սարգսյանի դեմ վայրահաչելուց, ոչ մի գործունեություն չեն ծավալել». Վահան Բաբայան
6913:42««Զանգեզուրի միջանցքը» մահացու սպառնալիք է Իրանի համար»․ ԻՀՊԿ
19212:21«Իշխանությունն՝ ի դեմս Նիկոլի, տառապում է «դռներ բացողի» սինդրոմով». Արմեն Հովասափյան
18312:12«Կամբոջան կրկին խախտել է հրադադարը»․ Թայլանդի ԱԳՆ
14612:03Կիսելյովը կոչ է արել ազատ արձակել «Sputnik Ադրբեջան»-ի լրագրողներին
20311:15