Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նույն գործի շրջանակներում
![]() 235 Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ., 10:30 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացնում է միջնորդագիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու թույլտվություն ստանալու համար: Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նա չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։ 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ի պաշտոնե հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ, ինչպես նաև՝ հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, տեղեկացված լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ, միջոցներ չի ձեռնարկվել նշված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ: Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու և այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Ս. Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ, որի արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր և այդ կերպ փաստացի ապահովվել է Ս. Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումը։ |
«Ես Ռուսաստանի գուբեռնիան գերադասում եմ թուրքական վիալեթից». Լևոն Ջավախյանի բաց նամակն Ալեն Սիմոնյանին
13602:06«Հարցը կավարտվի նրանցից մեկի քաղաքական պարտությամբ». Արման Մելիքյան
13400:42«Քաղաքացիները կհասկանան, որ պետք չէ դառնալ Փաշինյանի հանցակիցը»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
129Երեկ, 23:30Սյունիքի դարպասները բացելու կոչ անելուց հետո Վահագն Խաչատուրյանն այցելել է Սյունիքի զորամաս (տեսանյութ)
281Երեկ, 22:36«Ստացանք նամակ Մամուլի շենքում «Առավոտ»-ի զբաղեցրած տարածքն ազատելու պահանջով»․ Աննա Իսրայելյան
128Երեկ, 22:12«Վստահ եմ՝ այս բանտարկության ընթացքում Բագրատ Սրբազանը կստեղծի հավերժական ինչ-որ գործ»․ Լիդյա Մանթաշյան
111Երեկ, 20:42«Երևանի քաղաքապետարանում ոչնչացրել են Փաշինյանին ուղղված իմ դիմումը»․ Արթուր Չախոյան (լուսանկար, տեսանյութ)
164Երեկ, 18:48«Առանց ազգային իշխանության պետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը»․ Մհեր Մելքոնյան
73Երեկ, 18:30