«Բաքուն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ն Արցախին կապող միջանցքը զրկվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ֆունկցիոնալությունից»․ Սուրենյանց
![]() 1067 Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ., 11:00 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Բայրամովի մեսսիջը «Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»։ Ջեյհուն Բայրամով Ադրբեջանի արտգործնախարար Ըստ ամենայնի՝ Բաքուն հույսը կտրել է, թե սուվերեն միջանցք կարող է ստանալ Հայաստանի տարածքի հաշվին ու անցել է այլընտրանքային կոմունիկացիաների: Այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում Հայաստանի կառավարության դիրքորոշումը սկզբունքային է ու դա ողջունելի է: Այս պատմության մեջ ռիսկայինն այն է, որ Բաքուն ամեն ինչ անելու է, որ Հայաստանն Արցախին կապող միջանցքը զրկվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ֆունկցիոնալությունից ու վերածվի սովորական ճանապարհի, որի անխափանությունը կդառնա Բաքվի քմահաճույքի պատանդը: Վտանգավոր նման զարգացումը կանխելը, ինչքան էլ դժվար է խոստովանել, վեր է Երևանի ուժերից: Ամեն ինչ կախված է ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցվածքից և ուկրաինական պատերազմի ընթացքից»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Հրապարակային խոստովանություն՝ կապիտուլյացիայի մասին»․ Անի Սամսոնյան
12602:06
«Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա»․ Արմեն Պետրոսյան
14801:06
Հռոմի Պապն անընդունելի է համարել Իրանին ուղղված սպառնալիքները
21800:52
«ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորմանը»․ Վենս (տեսանյութ)
25400:44
«Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին». Էրդողան
17000:29
«Ինչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում»․ Հրայր Կամենդատյան
162Երեկ, 23:54
«Այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում»․ Սենոր Հասրաթյան
159Երեկ, 23:48
«Հուսանք՝ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն»․ Արմեն Այվազյան
180Երեկ, 23:30
