«Նույնիսկ նապաստակն անտառում մենակ չէ, բնական դաշնակիցներ ունի»․ Գեղամ Բաղդասարյան
![]() 375 Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ., 17:36 Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան քաղաքական իսթեբլիշմենթի ներկայիս խեղճուկրակ վիճակն առնվազը տարակուսանքի տեղիք է տալիս։ Անելանելի իրավիճակ չի լինում, ավելին՝ եղել են ավելի ծանր վիճակներ։ Եվ ո՞վ է ասել, թե մեր ձեռքին բան չկա կամ քիչ բան կա։ Մեր ձեռքին կա քաղաքական-դիվանագիտական զորեղ գործիքակազմ, որի առկայությունը պարզապես գիտակցել է պետք, և որի ներուժը մեր չբարեկամներն ավելի լավ են գիտակցում ու զգուշանում։ Մեծ խելք պետք չէ անելիքը հասկանալու համար. սկզբունքային ու համարժեք գնահատական տալ իրավիճակին (առանց այդ գնահատականի մեզ ոչ ոք լուրջ չի ընդունի) և իրերն անվանել իրենց անուններով։ Այնուհետև՝ ընդունել սեփական որոշումներ։ Սեփական ու ոչ ոքի հետ չհամաձայնեցված։ Թեկուզև՝ ոչ լավագույն որոշումները, թեկուզև, շախմատային լեզվով ասած, միակ ճիշտ քայլերն առայժմ ի զորու չլինելով անելու։ Բայց քայլ անել, քայլել, վեր կենալ ծնկաչոք վիճակից ու շարժվել, առաջ շարժվել։ Անելանելի իրավիճակ չի լինում։ Քաղաքական միտք է պետք։ Քաղաքական կամք է պետք։ Քաղաքական որոշում է պետք։ Որոշում ընդունելու պլոճիկ է պետք։ Այսօր մեր մի հայտարարությունը կարող է շփոթահար անել հակառակորդներին ու կեղծ բարեկամներին, իրար խառնել նրանց պլանները։ Մենք այդքան խեղճ չենք իրականում, մենք այդքան խեղճ չպիտի լինենք, մենք այդքան խեղճ լինելու իրավունքը չունենք։ Ու մենք մենակ չենք։ Նույնիսկ նապաստակն անտառում մենակ չէ, նույնիսկ նապաստակն անտառում բնական դաշնակիցներ ունի։ Նույնիսկ նապաստակին է ի վերուստ տրվել փրկվելու և տեսակը պահպանելու շանսեր։ Ամենակարևորը՝ սեփական դեմք ունենալ։ Պահպանել սեփական դեմքը։ Չլղոզվել, չլպրծվել, չաղավաղվել, չծամածռվել, չտարրալուծվել։ Մեկ-մեկ նայենք մեր խորհրդանիշ Պապուտատիկի ուղիղ ու ճիշտ դիմագծերին։ Հենց այդ աչքերով նայենք։ Հենց այդ նպատակով նայենք։ Աղբյուրը` Գեղամ Բաղդասարյան |
«Ով հայ ազգին կանվանի անասուն, նրա լեզուն կչորանա». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6513:24Հայտնի է՝ ինչ են քննարկել Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը
11013:23«Եթե շարունակելու եք լրագրողներին թիրախավորել, ավելի լավ է՝ գնաք». լրագրողները՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
12412:48«Թուրքի կոշիկ լիզող, պիղծ մարդիկ են». Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը (տեսանյութ)
10612:42«Կողմ եմ քվեարկելու, որ կալանավորվի». Հակոբ Արշակյան (տեսանյութ)
11312:06«ԱԺ-ում ծեծկռտուքի դեպքով պետք է վարույթ նախաձեռնվի»․ Վարդուհի Սարգսյան
10312:00«Նպատակը մեկն է՝ թիրախավորել հնարավոր բոլոր օջախները». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
12011:54«ՔՊ հոխորտացող հրոսակները գրավել են ԱԺ շենքը և դարձրել «ախոռ»»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
15811:42