«Հայաստանից անհայտ է պահում ՌԴ նախագահի հետ սրտաճմլիկ հեռախոսազանգի բովանդակությունը». Նարինե Դիլբարյան
![]() 313 Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 01:12 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Աղավնոն և Բերձորը դատարկելու որոշումը պետք է Արցախի Հանրապետության իշխանությունները վերանայեն հետևողական, մի՛ տեղափոխեք մարդկանց, Հայաստանի իշխանության դիրքորոշմանը պետք է այլևս անդրադարձ չկատարել, մի վարչապետից, որը մի օր խոսում է նոյեմբերի իննից հետո Արցախում խաղաղարարների մանդատի անհստակության մասին, հետո Արցախից գաղտնի, Հայաստանից անհայտ է պահում ՌԴ նախագահի հետ իր հերթական սրտաճմլիկ հեռախոսազանգի բովանդակությունը, հույս չկա: Փաստն այն է, որ այսօր էլ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը վերստին հայտարարություն է արել, որ «Եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխումն այս երթուղին պաշտպանելու համար»: Իսկ եռակողմ Ալիև-Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի վերջին: Ուստի հարկ է ամուր զսպվածություն ցուցաբերել, այսօր ոչ միայն տարբեր զինատեսակներով պատերազմ է, այլև՝ հոգեբանական: Հատկապես ապշեցուցիչ է բնակիչներին Հայաստանում իբրև թե տան վկայականներ տրամադրելու որոշումը, մարդկանց մոլորեցնում են, գայթակղում, կտրում հայրենիքից, իբրև թե հադրութցիներին ու շուշեցիներին տներ տվեցին, որ այժմ էլ բերձորցիներին և այլոց են տալու: Տարբեր ատյաններից պարտվողական հուսահատություն են սերմանում՝ հանձնվելով թշնամու կամքին: Պետք է վճռական հակադրվել բոլոր կարգի «բայղուշ մարգարեներին», ալարմիստ խուճապարկուներին»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
