«Նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Ադրբեջանը նպատակադրված գնացել է ագրեսիայի». Տաթևիկ Հայրապետյան
![]() 292 Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 18:24 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Բաքվի բռնապետն այսօր ադրբեջանական հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչու են հերթական անգամ էսկալացիայի գնացել Արցախում: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Ադրբեջանը նպատակադրված գնացել է ագրեսիայի: Ալիևը, մասնավորապես, նշել է. «Հայկական կողմը հերթական անգամ սադրանքի է գնացել, և դրա հետևանքով մենք զոհ ենք ունեցել: Բոլորը պետք է տեսնեն, որ մենք մեր զոհերի արյան վրեժն անպատասխան չենք թողնում: Մենք միանգամից ձեռնարկել ենք «Վրեժ» գործողությունը, վրեժ լուծել մեր զոհի համար և խստորեն պատժել նրանց: Մեր զոհի արյունը թանկ է նստել թշնամու վրա, և նրանք դա չեն մոռանա: Եթե ևս նման սադրանքի գնան, նույն պատասխանը կստանան: Ոչ ոք չի կարող մեզ խոչընդոտել, ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել»: Հիշեցնեմ, որ օգոստոսի 3-ին Արցախի դեմ ձեռնարկված ադրբեջանական ագրեսիային նախորդել է տեղեկատվական արշավ ադրբեջանական ողջ քարոզչադաշտով, և առկա էին հստակ ազդակներ, որ Ադրբեջանը գնում է սադրանքի: Ալիևի վերոնշյալ հայտարարությունը ոչ միայն հստակ խոստովանություն է, այլ ևս մեկ անգամ հնչող սպառնալիք՝ ապագայում ևս նման գործողությունների գնալու վերաբերյալ: Վրեժի ծարավ Ալիևն այդպես էլ չի բավարարվում ձեռք բերվածով: Նրա վարած քաղաքականությունը խաղաղության հետ որևէ աղերս չի ունեցել և չի էլ կարող ունենալ, քանի որ ամբողջ բռնապետական համակարգը հիմնված է հայի դեմ ատելության քարոզի վրա, ինչից Ալիևը երբեք չի հրաժարվելու»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
