Պայթուցիկ սարքավորումների մասին տեղեկությունները կեղծ են եղել. ԱԻՆ

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել․ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։
Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են բնակչության տարահանման աշխատանքներ։

Բահրեյնում երեք անձ դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Իրանի օգտին լրտեսություն անելու համար
020:00
Դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարության
1519:54
Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. էներգետիկ չի օգտագործել
3719:36
36 ժամ ջուր չի լինի
8119:06
Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած
4718:42
Բաստիլի գրավման օրվան նվիրված զորահանդեսին մասնակցել է «Կամեցողների կոալիցիա»-ի 30 երկրի ներկայացուցիչ (լուսանկար, տեսանյութ)
11318:40
ԵԽ-ում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» համաժողովը (տեսանյութ)
5917:48
«Առաջարկում եմ քաղաքական ուժերին՝ միջոցներ ձեռնարկել հանրության մեջ ատելության խոսքի դեմ պայքարի համար». Նաիրի Հոխիկյան
7017:24