«Սոմալիլենդում կառուցվող գաղտնի ռազմակայանն էապես կփոխի ռազմաքաղաքական իրադրությունը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Ֆրանսիական Լե Մոնդը հրապարակել է հետաքրքիր տեղեկություն, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հովանու ներքո Սոմալիլենդում կառուցվում է գաղտնի ռազմակայան, որից օգտվելու են Էմիրությունները, Վաշինգթոնն ու Թել Ավիվը։ Սա ուշադրության է արժանի նրանով, որ խոսքը ստրատեգիական նշանակության՝ Բաբել Մանդեբի Նեղուցի մասին է։ Սոմալիլենդը, որը չճանաչված միավոր է և անջատվել է Սոմալիից, ըստ էության ափամերձ լինելով, ապահովում է ստրատեգիական դիրք այդ նեղուցի նկատմամբ։
Սրա համար է նաև, որ Իսրայելը ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը։ Ռազմակայանի կառուցումն ու շահագործումն իհարկե էապես կփոխի ռեգիոնում, Բաբել Մանդեբի նեղուցում և Ադենի ծոցում ռազմա–քաղաքական իրադրությունն ու ուժերի հարաբերակցությունը։ Իսկ այդ պարագայում, անխուսափելի է լինելու նոր համաձայնությունների անհրաժեշտությունը, որին կամ պետք է գան քաղաքական, կամ ռազմական ճանապարհով։
Հաշվի առնելով այն, որ շահառու կողմերը շատ են, մեծ է դառնում ռազմական էսկալացիայի հավանականությունը, թեև այդ գոտում ռազմական իրավիճակը լարված է վաղուց՝ պարզապես ընդմիջումներով»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
275Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
169Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
199Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
204Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
176Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
15729.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13929.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
31229.08.2026, 22:36