«Առաջարկում եմ քաղաքական ուժերին՝ միջոցներ ձեռնարկել հանրության մեջ ատելության խոսքի դեմ պայքարի համար». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ատելության խոսքը Հայաստանում վերջին 20 տարիներին մշտապես գեներացրել ու խրախուսել է Նիկոլ Փաշինյանը։ Նույնիսկ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանի հայտարարությունները հարուստ էին ատելությամբ, իսկ արդեն իշխանության ժամանակ ներքին ատելությունը տարածվել է ոչ միայն քաղաքական, այլև հանրության տարբեր հատվածներում։
Քոչարյանի կամ Սարգսյանի կառավարման ժամանակ չէիր տեսնի, որ երկրի ղեկավարը կամ որևէ պետական պաշտոնյա ատելության խոսք տարածեր, հակառակը՝ իշխանությունները մշտապես պաշտպանվողի ու արդարացողի դերում էին, իսկ հիմա երկրի իշխանությունը անընդհատ լարվածության մեջ է պահում հանրությանը, մշտապես թույն ու ատելություն է սերմանում մարդկանց մեջ, հարևանին ու բարեկամին հանում է իրար դեմ սոսկ քաղաքական հայացքների պատճառով՝ իր կողմնակից մարդկանց համոզելով, թե ով նիկոլական չի, քո թշնամին է։
Ատելությունը հանրությանը կառավարելու արդյունավետ գործիք է, բայց երբ դա մեծանում է և դառնում անկառավարելի, աղետալի է լինում ոչ միայն այդ նույն հանրության կամ ընդդիմության, այլև առաջին հերթին հենց իշխանության համար, որովհետև թմրամոլի նման անընդհատ ավելի մեծ ատելության դոզա պահանջող հանրությունը, ի վերջո, ոչնչացնում է հենց այդ ատելության աղբյուրը։
Առաջարկում եմ քաղաքական բոլոր ուժերին, առաջին հերթին հենց ՀՀ կառավարությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել հանրության մեջ ատելության խոսքի դեմ պայքարի համար»:

ԵԽ-ում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» համաժողովը (տեսանյութ)
2517:48
«Առաջարկում եմ քաղաքական ուժերին՝ միջոցներ ձեռնարկել հանրության մեջ ատելության խոսքի դեմ պայքարի համար». Նաիրի Հոխիկյան
3317:24
«Հայկական բնավորության վատ գծերից մեկը ծայրահեղականությունն է». Ոսկան Սարգսյան
3617:12
«Վահան Կոստանչին Սերդար Քըլըչի հետ հանդիպելիս ի՞նչ ազդեցություն պետք է թողնի». Արեգ Սավգուլյան
5017:00
«Հնարավոր չէ մեղադրանք առաջադրել մահացած անձին». Վահան Հովհաննիսյան
6116:48
«Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4716:30
«Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է». Մեսրոպ Առաքելյան
4116:06
«Ողբերգությունը սկսվեց Արցախն ազատագրածների ու Արցախը պաշտպանողների չեզոքացումից»․ Նաիրա Կարապետյան
5415:36