ԵԽ-ում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» համաժողովը

Եվրոպական խորհրդարանում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից։
«Միջոցառման համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD): Ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին: Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը։ Քննարկվելու են նաև քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների, կամայական կալանավորումների և խիստ դատավճիռների հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև դրանց ազդեցությունը Եվրոպայի մարդու իրավունքների քաղաքականության և ԵՄ–Ադրբեջան հարաբերությունների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
2821:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
6320:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
6320:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
6819:54
Պուտինի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ
11519:31
«Եկեղեցին ինքնըստինքյան բարեփոխվեց». Հովհաննես Իշխանյան
5619:12
«Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում». Սերգեյ Հարությունյան
7618:18
Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց
7218:06