«Վահան Կոստանչին Սերդար Քըլըչի հետ հանդիպելիս ի՞նչ ազդեցություն պետք է թողնի». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «1. Եթե Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, ապա մենք նրանց հետ ճանապարհ չունենք անցնելու։ Սա էմոցիա չէ, ոչ էլ երազախաբություն, սա փաստ է։ Մենք բոլոր ռեսուրսներն ունեինք աշխարհում համախմբվելու և պարտադրելու, «հրեական բանաձևով», բայց մենք կուչ եկանք և կրկին ազգի պարանոցը դեմ տվեցինք յաթաղանի բերանին այն հույսով, որ Բարձր դուռը ողորմած կգտնվի ավելին, քան ռուսաց Ցարը։ Սակայն սա երկար պատմություն է, որովհետև ներկա պահին վիլայեթի և գուբերնիայի արանքում ճզմվում է ազգային ինքնությունը և անէանում Հայրենիքի գաղափարը։
2. Ռուբենին փոխարինող են գտել, որը կարող է լինել ոչ այլ ոք քան ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը, որը պետք է ներկայացնի Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ավելի անլուրջ, թույլ և թշվառ կերպար թավշյա թափառաշրջիկները չէ՞ին կարող գտնել։
3. Օրինակ՝ Վահան Կոստանչին Սերդար Քըլըչի հետ հանդիպելիս ի՞նչ ազդեցություն պետք է թողի, կամ համատեղ ճաշկերույթի ժամանակ բացի Աթաթուրքի կենացը հոտնկայս խմելուց հետո կհամարձակի արդյո՞ք բաժակ բարձրացնել Անդրանիկ փաշայի համար, թե՞ կառաջարկի խմել հայոց պետականության խորհրդանշական երկսապատի՝ Էրդողանի և Ալիևի հավերժական եղբայրության և նրանց թյուրքական ստվերում հայ ժողովրդի բարեկեցության համար՝ հայցելով ներողամտություն, որ Մասիսն ու Սիսն ենք թյուրիմացաբար համարել մերը։
Հ.Գ. Եթե անգամ դուք ընտրել եք թյուրքական բևեռը, քաղաքական խրտվիլակներից ամենածիծաղաշարժին ներկայացնում եք, որ ի՞նչ անեք։ Ախր դա փրփրագմփիկի խցանի պայթյունից մկան ծակը տաս միլիոն լիրայով կամ «հիպոթեկով» կառնի և ողջ ազգին կխայտառակի մի ակնթարթում»:

«Առաջարկում եմ քաղաքական ուժերին՝ միջոցներ ձեռնարկել հանրության մեջ ատելության խոսքի դեմ պայքարի համար». Նաիրի Հոխիկյան
1417:24
«Հայկական բնավորության վատ գծերից մեկը ծայրահեղականությունն է». Ոսկան Սարգսյան
2917:12
«Վահան Կոստանչին Սերդար Քըլըչի հետ հանդիպելիս ի՞նչ ազդեցություն պետք է թողնի». Արեգ Սավգուլյան
4517:00
«Հնարավոր չէ մեղադրանք առաջադրել մահացած անձին». Վահան Հովհաննիսյան
5816:48
«Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4516:30
«Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է». Մեսրոպ Առաքելյան
4116:06
«Ողբերգությունը սկսվեց Արցախն ազատագրածների ու Արցախը պաշտպանողների չեզոքացումից»․ Նաիրա Կարապետյան
5215:36
«Եթե պիտի Հայաստանը կախված լիներ Ադրբեջանից, էլ ինչո՞ւ արցախցիները գնացին այդքան զոհողության»․ Նաիրի Հոխիկյան
5715:30