Դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարության

ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
««ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության
բացակայությունը ճանաչելու պահանջի մասին:
Դատարանը գտել է, որ նման հայցը ենթակա չէ քննության, եւ առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը:
Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության»,- նշված է հաղորդագրության մեջ»։

«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
921:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
1921:48
Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ի հարվածի հետևանքով
6021:28
«Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյան
4621:00
Նոր նշանակումներ՝ ԱԺ նախագահի աշխատակազմում
6120:48
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
7920:42
«ՔՊ-ական ամենաամպագոռգոռ և դատարկ հրանոթը». Արեգ Սավգուլյան
5420:30
Գելենջիկում ուկրաինական խոցված ԱԹՍ-ն ընկել է հանգստացողների վրա. զոհերի ու վիրավորների թիվն աճել է (տեսանյութ)
12020:16