«Եթե պիտի Հայաստանը կախված լիներ Ադրբեջանից, էլ ինչո՞ւ արցախցիները գնացին այդքան զոհողության»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2023-ի բլոկադայի ամբողջ ընթացքում Արցախցիները հրաժարվեցին Ադրբեջանից որևէ բան վերցնել՝ լինի վառելիք, թե սնունդ։ Մարդիկ ուտելու հաց չունեին, բայց Ադրբեջանի տված ալյուրը չէին վերցնում, ասում էին, սոված կմեռնենք, բայց թուրքի հացը չենք ուտի։
Բենզին, գազ չկար, բայց Արցախցիները հրաժարվում էին Ադրբեջանից վերցնել՝ համարելով, որ այդկերպ կախվածության մեջ կընկնենք թշնամուց։
Արցախցիները դիմացան ամեն տեսակի սարսափելի դժվարությունների, երեխաները սովից մահացան, որ Ադրբեջանից կախված չլինեն։
Ու քանի որ Հայաստանի իշխանությունը հայտարարում էր, թե Արցախցիների պայքարը վտանգում է Հայաստանը, թե Ադրբեջանը և Թուրքիան աչք են դրել նաև Հայաստանի վրա, Արցախցիները գերադասեցին զրկվել իրենց տներից ու գերեզմաններից, գերադասեցին զոհաբերել Արցախը, որ Հայաստանը ինքնիշխան լինի, որ Հայաստանը կախված չլինի թուրքից։
Ու հիմա, երբ չկա ազատ Արցախը, իսկ Արցախցիները մնացել են անտուն ու անպաշտպան՝ հանուն Հայաստանի, հենց Հայաստանը ցորեն և բենզին վերցնում է Ադրբեջանից։ Հիմա Հայաստանի բնակիչները (չշփոթել ազգի հետ) ոգևորությամբ օգտագործում են ադրբեջանական բենզին, ուտում են Ադրբեջանով եկած ցորեն ու ալյուր։
Հարց։ Եթե պիտի Հայաստանը կախված լիներ Ադրբեջանից, էլ ինչո՞ւ Արցախցիները գնացին այդքան զոհողության, ինչո՞ւ այդքան զավակների զոհեցին, ինչո՞ւ կորցրին իրենց տներն ու ծննդավայրերը։
Եթե Հայաստանի բնակչությունը (ոչ թե ազգը) պիտի ախորժակով ուտեր Ադրբեջանից եկած ալյուրը, ինչո՞ւ էր Արցախցիներից պահանջում հանձնել Արցախը։ Նույն հաջողությամբ Արցախը կլիներ Ադրբեջանից կախված, ինչպես Հայաստանն է հիմա կախված Ադրբեջանից, բայց Արցախում հայեր կապրեին։
Այսինքն գուցե Հայաստանի իշխանությանը և բնակչությանը պետք էր, որ Արցախում հայեր չապրեի՞ն»։

«Ողբերգությունը սկսվեց Արցախն ազատագրածների ու Արցախը պաշտպանողների չեզոքացումից»․ Նաիրա Կարապետյան
1115:36
«Եթե պիտի Հայաստանը կախված լիներ Ադրբեջանից, էլ ինչո՞ւ արցախցիները գնացին այդքան զոհողության»․ Նաիրի Հոխիկյան
2915:30
«Հայ ռազմագերին ադրբեջանական բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբան
6715:23
«Թող պատասխանեն, հասկանանք՝ 10 օրից ենք աշխատո՞ւմ, մի ամսի՞ց, թե՞ վաբշե»․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից
3215:12
«Ժողովո՛ւրդ, ուշքի եկեք, քանի դեռ այս երկիրը ձերն է»․ Նազիկ Ամիրյան (տեսանյութ)
5214:24
«Ինչքա՞ն կարանք նստենք, սպասենք»․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
4814:12
«Նման բան տեսե՞լ եք վերջին երեսուն տարվա ընթացքում»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
5514:00
«Սիրիացի եմ․ զարմանում եմ, որ սենց բան է տեղի ունենում»․ «Մուլտի տաբակ»-ի աշխատակից
6312:42