«Բա հանձնարարական ես տալիս, ինչի՞ չես պահանջում արդյունքների զեկուցում». Սևակ Հակոբյան
![]() 258 Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ., 15:18 Խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստացի՝ «Սուրմալու»-ի պայթյունի մեղավոր է նաև Նիկոլ Փաշինյանը և այդ մասին ցուցմունք է տալիս կառավարության նիստում։ Ասում է, որ 2020-ի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական է տվել համապատասխան գերատեսչություններին հավաքել տեղեկատվություն բոլոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ իրերի հետ։ Դրանից ուղիղ երկու տարի անց՝ պայթյունից հետո, նոր հաշվետվություն է պահանջում, թե ինչքանով է կատարվել իր հանձնարարականը։ Ու ենթադրում է, թե հանձնարարականների շրջանում ուսումնասիրել են ու խախտումներ են հայտնաբերել։ Վստահ չէ, չգիտի, ենթադրում է։ Բա հանձնարարական ես տալիս, ինչի՞ չես պահանջում արդյունքների զեկուցում կամ հաշվառել են ասենք, բա հետո՞, ուղղակի նրա համար էր, որ իմանայիր, թե ով է պայթուցիկ բերո՞ւմ։ Երկու տարի առաջ գնայիր հանձնարարականի հետքերով, էսօր աղետալի պայթյուն կարող էր և չլինել»: Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
