ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է ապառազմականացված գոտի ստեղծել Զապորոժյեի ատոմակայանի շուրջ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Զապորոժյեի ատոմակայանի հնարավոր վնասումն «ինքնասպանություն» կլինի: Այս մասին, ըստ CNN-ի, նա ասել է հինգշաբթի Լվովում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Գուտերեշը կոչ է արել «ապառազմականացնել» ատոմակայանի շրջակայքը և ասել, որ շտապ անհրաժեշտ է համաձայնություն՝ «կայանը որպես զուտ քաղաքացիական ենթակառուցվածք վերականգնելու և տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար»:
«ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության) հետ սերտ կապի մեջ գտնվող ՄԱԿ-ի քարտուղարությունը գնահատել է, որ մենք Ուկրաինայում ունենք նյութատեխնիկական և անվտանգության հնարավորություններ՝ աջակցելու ՄԱԳԱՏԷ-ի ցանկացած առաքելության Զապորոժյեի ատոմակայանում, եթե Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնեն»,- ասել է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ատոմակայանի օբյեկտները կամ տարածքը ռազմական գործողությունների օբյեկտ չլինեն։
«Ռազմական տեխնիկան և անձնակազմը պետք է դուրս բերվեն ատոմակայանից: Պետք է խուսափել տեղում ուժերի կամ սարքավորումների հետագա տեղակայումից: Տարածքը պետք է ապառազմականացվի»,- ասել է Գուտերեշը:

«Դո՛ւք եք ընտրել նախընտրական կրեդո, ուրեմն նաև պիտի դրա բեռը կրեք»․ Արա Պողոսյան
1600:06
«Սրանց «խաղաղություն»-ը նշանակում է՝ հայրենիքը՝ «ուտել-խմելու» դիմաց»․ Արման Աբովյան (լուսանկար)
37Երեկ, 23:42
«Վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ նաև միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է»․ Արման Բաբաջանյան
38Երեկ, 23:24
Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը
53Երեկ, 23:12
«ԿԸՀ նախագահը մանդատագող է, իրեն պատվեր տվողն ուզուրպատոր է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
49Երեկ, 22:54
«Ալ Արաբիան» հրապարակել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի տեքստը
102Երեկ, 22:50
«ԵԱՀԿ դիտորդներին ներկայացրել ենք հետընտրական խախտումների վերաբերյալ գնահատականները»․ Լիլիթ Գալստյան
54Երեկ, 22:00
«ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք ամրապնդել ՀՀ-ի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան». Կալաս
86Երեկ, 21:45