«Անվտանգային ցանկացած մարտահրավերի պարագայում Փաշինյանը դարձյալ օգնություն է աղերսելու Պուտինից»․ քաղաքագետ
![]() 762 Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 09:42 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Հոխորտանքով Մոսկվայի քաղաքականությունը չես փոխի, բայց ճանապարհ կբացես նոր ճնշումներ համար։ Մոսկվան խաղը շարունակելու հակվածություն ունի ու պրոիշխանական և պրոարևմտյան բոլոր այն ուժերը, որոնք «համարժեք պատասխան» են պահանջում, նպաստում են հենց այդ խաղի տրամաբանությանը՝ ստեղծելով «ռուսաֆոբ» Հայաստանի պատկեր ու լեգիտիմացնելով տարբեր հարցերում Մոսկվայի ճնշման ուժեղացումը Երևանի նկատմամբ: Մոսկվայի հետ անկեղծ զրույց պետք է, բայց դա պետք է արվի դիվանագիտական խողովակներով, երկկողմ հանդիպումների ձևաչափում՝ առանց հակադրության, անտագոնիզմի բաղադրիչի: Հայ-ռուսական հարաբերությունների ասիմետրիկ բնույթը, ուժերի հարաբերակցությունը, դիվանագիտական միջավայրը տեղ չեն թողնում հոխորտանքի համար: Դրանով Մոսկվայի քաղաքականությունը չես փոխի, բայց ճանապարհ կբացես նոր ճնշումներ համար, որին դիմակայելու ռեսուրս չունես, մանավանդ, որ անվտանգային ցանկացած մարտահրավերի պարագայում՝ Փաշինյանը դարձյալ հեռախոսազանգ ու օգնություն է աղերսելու Պուտինից»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
