Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արդյոք ֆլեշմոբ նախաձեռնեցի՞ք, երբ միջազգային հանրությունը պահանջում էր Արցախի հարցում իջեցնել մեր նշաձողը»․ Ա․ Բաբայան

«Արդյոք ֆլեշմոբ նախաձեռնեցի՞ք, երբ միջազգային հանրությունը պահանջում էր Արցախի հարցում իջեցնել մեր նշաձողը»․ Ա․ Բաբայան
281
Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 19:36

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի տիկին Անահիտ Բախշյան,
Խնդրում եմ հիշեցրեք,
1) արդյոք ֆլեշմոբ նախաձեռնել եք ուղղված միջազգային հանրությանը, երբ, ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ միջազգային հանրությունը մեզանից պահանջում էր Արցախի հարցում իջեցնել մեր նշաձողը,
2) արդյոք ֆլեշմոբի նախաձեռնեցիք կամ միացաք, երբ ԵՄ դեսպանը պնդեց, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ,
3) նախաձեռնեցիք արդյոք ֆլեշմոբ ուղղված ՀՀ իշխանություններին, երբ Ադրբեջանի արտգործնախախարի տեղակալը հայտարարեց, որ Նիկոլն ու Ալիևը Բրյուսելում պայմանավորվել են ՀՀ 8 գյուղերն Ադրբեջանին հանձնելու հարցում: Գոնե միանայիք իմ «ֆլեշմեբին» ու պահանջեինք իշխանության կողմից հերքում, որն այդպես էլ չարեցին:
Տիկին Բախշյան, այսպիսի հարցերը, հավատացեք, բազմաթիվ են:
Հույս ունեմ, որ Ձեր վերջին ֆլեշմոբն իսկապես ազնիվ մղումներից է բխում, բայց խնդրում եմ լինել ավելի ուշադիր և հավատարիմ իմ իմացած Ձեր օբյեկտիվ լինելու սկզբունքին»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան