«Արմենը թերևս ադրբեջանցիներին զեկուցել է, որ Ալիևի պահանջն արագ կատարել են». Գեղամ Մանուկյան
![]() 339 Շաբաթ, 20 օգոստոսի, 2022 թ., 01:06 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ծնունդ, հակաարցախցի, հակաբանակային, իշխանափոխությունից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար այն Արմեն Գրիգորյանն ու ՀՀ բյուջեի հաշվին սնվող պետական իր հաստատությունը չե՞ն ցանկանում այս մասին լուր տալ։ Փաստորեն Արմեն Գրիգորյանը հերթական անգամ հանդիպել է ադրբեջանցի իր հարազատ ընկերոջ հետ, բայց այդպես էլ Արցախի մասին որևէ բառ չի ասել։ Բավարարվել է «եղբայրության» հաստատման մասին զրույցով։ Համաձայն հանդիպման նախաձեռնող ԵՄ պաշտոնյա, Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրության՝ «Բրյուսելում մենք արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ գործընթացում ԵՄ մասնակցության հարցերի շուրջ»։ Արմենը թերևս ադրբեջանցիներին զեկուցել է, որ Ալիևի պահանջն արագ կատարել են ու ՀՀ քաղաքացի, 2 տարի ԱԽՔ ծննդավայրում ծառայություն իրականացրած մեր հերոս տղերքին դուրս են բերել Արցախից, թողել են Արցախն ու Արցախի ՊԲ-ն միայնակ արդբեջանցիների դեմ, բայց դա էլ չի օգնել։ Զեկուցել է, որ Հայաստանի տարբեր հատվածներում սահմանադռները բացելու են թշնամու առաջ՝ Վարդենիսում, Քարահունջում, Երասխում ու էլի կբացեն։ Ապագան սա էր սրանց պատկերացումով։ Արարատ Միրզոյանը ժպտում է Չավուշօղլուի հետ, սա՝ Հաջիևի...»: Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
