«Աշխարհում և տարածաշրջանում իրավիճակ է փոխվել»․ Տիգրան Դավուդյան
![]() 334 Կիրակի, 21 օգոստոսի, 2022 թ., 02:00 Իրանագետ Տիգրան Դավուդյանի գրառումը. «Իրան-ԱՄՆ հարաբերությունների նոր զարգացումներ։ Աշխարհում և տարածաշրջանում իրավիճակ է փոխվել. Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում են էներգակիրների նոր աղբյուրներ գտնեն ընդդեմ Ռուսաստանի, և Իրանը հարմար այլընտրանք է, որի հանդեպ կարելի է զիջել և պատժամիջոցները մեղմացնել. Իրանի տնտեսությունը կքում է ամերիկյան պատժամիջոցների բեռան տակ և փրկության ելք է փնտրում, որի բանալին Վաշինգթոնում է. Թեհրանն ամիսներ շարունակ իր գրավը դրեց Մոսկվայի վրա այն հույսով, որ Պուտինը կհաղթի Ուկրաինայում և Իրանի գործերն ավելի սահուն կընթանան, բայց հիմա փորձում է չափավորել իր պահանջները. ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները մոտ են և նախագահ Բայդենի դիրքերը երեսուն են. Հանրապետականները սպառնացել են Կոնգրեսի մեծամասնությունը վերցնելու դեպքում Բայդենի որևէ հավանակ զիջում Իրանին՝ ի չիք դարձնեն, իրանցիներն էլ դա զգալով Վաշինգթոնից երաշխիքներ են ուզում. հրապարակված լուրերի համաձայն Իրանը հրաժարվել է իր հեղափոխական պահակազորի անունը պատժամիջոցների ցուցակից հանելուց, բայց պահանջում է մյուս պատժամիջոցների չեղարկում, էներգակիրների ազատ վաճառք, նավթի սառեցված գումարների ստացում և Ատոմային միջազգային գործակալության հետ հարաբերությունների կարգավորում։ Եվրոմիության ներկայացրած առաջարկի համաձայն, Իրանի հարստացրած հավելյալ ուրանը կտեղափոխվի Ռուսաստան, հազարավոր սանտրիֆուգերը կապամոնտաժվեն և կպահվեն Իրանում, Թեհրանը իր սառեցված գումարներից կստանա յոթանասուն միլիարդ ԱՄՆ դոլար և հառաջիկա 120 օրվա ընթացքում իրավունք կունենա վաճառել հիսուն միլիոն տակառ նավթ։ Ամերիկյան պատժամիջոցների կրկնվելու դեպքում, Վաշինգթոնը խոստանում է բացառել եվրոպական ընկերություններին»: Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
