«Այս երկու իրադարձությունները շատ ավելի են արժանի վերլուծությունների»․ Բորիս Նավասարդյան
![]() 275 Շաբաթ, 20 օգոստոսի, 2022 թ., 17:48 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Վերջին օրերին ով ասես՝ չի արտահայտվել «Սուրմալու» ԱԿ-ում ողբերգության լուսաբանմանը վերաբերող ՌԴ դեսպանության նոտա առիթով։ Եվ այդ նույն ժամանակ համարյա կատարյալ անտարբերություն դրսևորվեց Լաչինի առայժմ գործող միջանցքի տարածքում «թարմ» ականապատման մասին լուրերի, ինչպես նաև հայտնի (ոչ լավ իմաստով) ադրբեջանցի լրագրողի Բերձոր և Աղավնո «այցելության» նկատմամբ։ Այս երկու իրադարձությունները շատ ավելի են արժանի վերլուծությունների և մեզ սպասող նոր մարտահրավերների կանխատեսումների։ Թեպետ վերջին դեպքի մասին ՖԲ-ում քննարկումներև այսօր աշխուժացան, բայց միայն մեկ նեղ, որքանով էլ այն կարևոր է, ասպեկտով՝ ինչու դեռ ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող և ՀՀ-Արցախ հաղորդակցությանը ծառայող գոտուն ադրբեջանցուն թույլատրվում է այն, ինչը արգելված է հայ լրագրողներին։ Ի վերջո, արդեն 5 օր անց նշված «խտրականությունը» իրավական արձանագրում կստանա։ Մինչդեռ (ականապատման լուրի հետ մեկտեղ) Էյնուլլա Ֆատուլլաևի տարօրինակ «արկածները» Լաչինի միջանցքում արդիական են դարձնում հայկական անվտագային և այլ պետական կառույցների աշխատանքի արդյունավետությունը ոչ միայն ներկա պահին, այլ նաև հետագա զարգացումների համատեքստում։ Չեմ մանրամասնում, գիտակցելով որ բոլոր հանգամանքերը նկարագրումը շատ ժամանակ կխլի և հույս ունենալով, որ գրառմանը ծանոթացողները իրենք էլ կարող են անհրաժեշտ հետեւություններ անել...»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
