«Գիտենք չէ՞ ուղիղ խոսքը ում են ասում»․ Բորիս Նավասարդյան
![]() 304 Կիրակի, 21 օգոստոսի, 2022 թ., 13:06 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Անիմաստ, ավելին՝ վնասաբեր մանկամտության դրսևորում եմ համարում Ռուսաստանի հասցեին հայաստանցիների նեղացվածության, արտահայտումների բարձրացող ալիքը։ Էլ լեզու չմնաց, որով չէր թարգմանվել ռազմավարական դաշնակցի ուղերձը հայերիս, որ ինքը չի ցանկանում, չի կարողանում կամ ձեռնտու չի գտնում (այս երեք վարկածների միջև տարբերությունը պրակտիկ առումով այլևս արդիական չէ) արդարացնել մեր ակնկալիքները իրենից։ Էլ ո՞նց բացատրեր։ Հո չէ՞ր ասելու՝ մեզ մի խանգարեք մեր շահերը իրացնենք ձեր հարևանների հետ։ Գիտենք չէ՞ ուղիղ խոսքը ում են ասում։ Թեպետ Երևանին չի էլ խանգարում, մի բան էլ սեփական շահերի հաշվին օգնում է Մոսկվային՝ կառուցել իր հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ, բայց դրա հետ մեկտեղ քթի տակ դժգոհ մրթմրթում է, իսկ որոշ շրջանակներ լքված սիրեկանի տեսք են ընդունում։ Օբյեկտիվորեն, անկախ այդ երկրի նկատմամբ մեր վերաբերմունքից, Հայաստանը չունի իր նախաձեռնությամբ Ռուսաստանի հետ սերտ կապերը կտրելու հնարավորություն։ Սակայն վաղուց պետք էր երկկողմանի հարաբերությունները դուրս բերել «ռոմանտիկ» տիրույթից և դնել խիստ ռացիոնալ, պրագմատիկ հիմքերի վրա։ Դրա համար «պատժվելու» վախերը ապացուցել են իրենց զուր լինելը, քանի որ անվերապահ հնազանդությունը չէր և չի փրկում այնպիսի կորուստներից և դժբախտություններից, որոնցից առավելը դժվար է պատկերացնել։ Պարզ և շիտակ գործընկերությունը, որի ընթացքում կարող են արտահայտվել նաև շահերի հակասություններ, վարժեցնում են նաև հավասարակշռության հասնելու ունակությունները, կամ առնվազն ապահովագրում են նյարդացնող և հետևողական քաղաքականությանը խոչընդոտող փոխադարձ խանդի տեսարաններից։ Ասածիս իմաստն այն է, որ մեզ վերաբերող Ռուսաստանի վարքագծին անդրադառնալիս, մեր տեղեկատվական-վերլուծական դաշտը պետք է վերջապես հրաժարվի փրկիչ/դավաճան երկընտրանքից լուրջ, սառը և իրազեկ դատողությունների օգտին»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
