Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:
Գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.983 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Նույնքան միավորով Եվրոպայի չեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը ոսկե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Իսկ օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը, հավաքելով 14.766 միավոր, գրավել էր 4-րդ տեղը: Ազգային ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Ավետիսյանը վաստակել էր 13.733 միավոր և միայն 8-րդն էր:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
143Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
137Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
26131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
35730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
177327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
60827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
173827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
182226.10.2026, 23:01