«Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր». Գարեգին Միսկարյան

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը գրում է. «Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։
Ավելին, Հայաստանը կարող է արտադրել ավելի շատ էներգիա, քան իր ներքին պահանջարկն է։
էներգակիրների ցածր ինքնարժեքի հաշվին մենք կարող ենք ունենալ անհամեմատ մրցունակ ապրանքներ արտաքին շուկաներում, կամ գերշահույթ, ոնց կուզենք։
Չեմ խոսում այն մասին, թե Էներգետիկ անկախությունը ինչպես է ուղղակիորեն կապակցված Հայաստանի ինքնիշխանության հետ։
Ի՞նչ է պետք դրա համար։
Առաջին հերթին կայացնել քաղաքական դաշտը։ Եղած քաղաքական ուժերը ոչ առանձին առանձին, ոչ բոլորը միասին ի վիճակի չեն պաշտպանելու Հայաստանի շահերը, առավել և այնպիսի կարեւոր ոլորտ, ինչպիսին էներգետիկ անվտանգությունն է, և որը ուղիղ փոխկապակցված է Հայաստանի ինքնիշխանությանը։
Ինչպե՞ս ունենալ կայացած քաղաքական դաշտը։
Ինչո՞ւ չունենք։ Որովհետեւ փող է պետք։ Գիտելիք տալը/ստանալը աշխարհում ամենաթանկ բանն է։ Նոր գաղափարական առոջ ուժեր ստեղծելու կրթական ամբողջ ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 1.5-2 մլն դոլար և 2-2,5 տարի ժամանակ։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հաշվով մեկ դոլար։ Շա՞տ է չի։ Ես կասեի պետություն ունենալու համար գրոշ է։
Դրանից հետո ստացած ինքնիշխան պետությունը միայն իր էներգետիկ անվտանգության հայեցակարգի կիրարկմամբ կունենա միլիարդավոր դոլարների օգուտ ու զարգացած պետություն։
Անհնար բան չի։ Ժամանակի հարց է ու ռեսուրսների հարց է»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
230Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
53513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
160613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
58912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
51012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
38912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
100511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
158011.08.2026, 21:04