«Սոցապնախարարի աշխատավարձը՝ 1,5 միլիոն, նվազագույն թոշակն ավելացել է՝ 1900 դրամով․ թոշակառո՛ւ, դե գնա, կայֆավատ եղիր». Սևակ Հակոբյան
![]() 187 Չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2022 թ., 12:42 Խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը խոստացել էր Հայաստանում աղքատությունը վերացնել։ Ոչ թե ասում էր՝ կքչացնեմ, աստիճանաբար կմեղմացնեմ, այլ խոստացել էր կտրուկ վերացնել։ Այսօր աղքատության մեջ է պաշտոնապես ՀՀ ցանկացած երրորդ քաղաքացին, ոչ պաշտոնապես՝ ցանկացած երկրորդը։ Ամենաաղքատ խավը թոշակառուներն են։ Նիկոլը որոշում է կայացնում էս ֆոնին՝ նվազագույն թոշակը բարձրացնել ընդամենը 1900 դրամով։ 200 դրամնոց հացն այսօր կարող եք գնել 280 դրամով։ Մեկ հացը Հայաստանում թանկացել ա մինչև 100 դրամով, հացը թանկացել է մեկ հացի գին։ Խանութ մտնելիս ուղղակի գների վրա մարդ ինֆարկտ է ստանում։ Էն մարդիկ, որ խոստացել են երջանիկ ծերություն, հիմա տալու են թոշակառուին 30 հազար դրամ ու ասեն՝ գնա կայֆավատ եղիր։ Սոցապնախարարն է որոշումը կարդում, սոցապնախարարի աշխատավարձը 1,5 միլիոն է, բարձրացել է կրկնակի։ Ի՞նչ իրավունք ունի սոցապնախարարը ստանա 1,5 մլն դրամ աշխատավարձ, եթե նվազագույն թոշակը բարձրացրել-բարձրացրել են ու հասցրել 30,500 դրամի, ընդամենը։ Եթե դու ասել ես, որ իշխանության ես գալիս էդ թոշակառուի համար, եթե դու ասել ես, որ իրենցից մեկն ես, այդ դեպքում երբ քոնը կրկնապատկել ես, իրենն ինչի՞ չես կրկնապատկում։ Ի՞նչ իրավունք ունի մի երկրի սոցապնախարար ստանա պարգևավճար, եթե աղքատության մեջ եք գցել ժողովրդի կեսին։ Ավելին, ժողովրդի կեսն աղքատ է, սոցապնախարարի անունը ո՞վ է իմանում։ Բացեք կարդացեք հայտարարգրերն ու տեսեք, թե ՔՊ-ական դեպուտատները ոնց են տների կոլեկցիան թարմացրել։ Ու սա կոչվում է ժողովրդի իշխանություն»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
14201:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
18700:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
366Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
832Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
425Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1106Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1023Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
891Երեկ, 14:24
