Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Փոփոխություն Մինսկի խմբում». Սուրեն Սարգսյան

«Փոփոխություն Մինսկի խմբում». Սուրեն Սարգսյան
788
Հինգշաբթի, 25 օգոստոսի, 2022 թ., 09:30

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Փոփոխություն Մինսկի խմբում. Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ
Նորանշանակ դեսպանը ոչ միայն լինելու է ՄԽ համանախագահ, այլև աշխատելու է «Ժնևյան միջազգային քննարկումների» ձևաչափում, որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Այսինքն՝ Հարավային Կովկասի բոլոր հակամարտութուններում ամերիկյան ամբողջ դիվանագիտական աշխատանքը նա է համակարգելու: Ընդհանրապես, ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում առավելապես կրում են ոչ թե երեք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստ, այլ ավելի լայն տարածաշրջանային բնույթ։ Այսինքն՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով և տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։

Հարավային Կովկասն աշխարհագրորեն տեղակայված է ԱՄՆ վաղեմի ախոյան Իրանի հարևանությամբ, ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի հարևանությամբ, ինչպես նաև պատմական մրցակից և հիմնական հակառակդորդ Ռուսաստանի հարևանությամբ։ Սա ամեն ինչ բացատրում է: Իսկ այս նշանակումն ուղղակիորեն հաստատում է վերոշարադրյալը»:

Աղբյուրը`   Սուրեն Սարգսյան