«Գրանտ ստանալ, լափել ու ծախվել օտարներին. ահա սրանց հավատամքը». Արտակ Զաքարյան
![]() 324 Ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ., 02:06 ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Իշխանությունը զավթած (և դրանց աջակցող) բարոյազուրկ հանցախմբերը, հերիք չէ Արցախը հանձնել են թշնամուն, իսկ Հայաստանը հանել վաճառքի, մի հատ էլ ընդդիմությանը փորձում են հեգնել, թե որ գաք իշխանության, Արցա՞խն եք հետ բերելու, թե՞ Հայաստանն եք անվտանգ դարձնելու... Դատվելու ենթակա արարածների լկտիությունը ցույց է տալիս մեկ փաստ. թուրքական փողերով ու արևմտյան քարոզչական տեխնոլոգիաներով իրականացված իշխանազավթման նպատակը հայկական պետականության կործանումն է: Սրբություն և դաստիարակություն չունեցող գիշատիչների պես հոշոտում են քաղաքական դաշտը՝ փորձելով դարձնել այն իրենց պես անառակ և անպատկառ: Գրանտ ստանալ, լափել ու ծախվել օտարներին: Ահա սրանց հավատամքը: Լիբերալիզմի կեղծ դրսևորումները չարիք են դարձել Հայաստան պետության համար: Հակամարդկային քարոզչական աղբը վխտում է հրապարակային տիրույթում՝ պաշտոնական ու ոչ պաշտոնական ռեսուրսներով: Ստորությունը, դավաճանությունը, էգոիզմը, ուրացումը, տգիտությունը, թմրամոլությունը, փողամոլությունը, լափելն ու զվարճանալը դարձնում են առօրյա և շատ սովորական մի բան: Հարգանքը, սերը, վեհանձնությունը, հոգատարությունը, պատասխանատվությունը, նվիրումը, պայքարը, միտքը՝ վերածում են ծաղրի ու անպետքության: Ի վերջո, հետևողականորեն փորձում են ջնջել մարդկային առաքինությունները: Լիբերալիզմը տարբեր դրսևորումներ ունի՝ նույնիսկ դրական կողմեր: Սակայն սորոսածինների իշխանությունը ծառայեցվում է համատարած գարշահոտություն սերմանելուն: Որպեսզի հայն այլևս ոտքի կանգնելու հնարավորություն չունենա: Ապրի ստորացվածության ու անճարության զգացումով, անինքնավստահի և մուրացիկի հոգեբանությամբ: Սրա՞նք էին ասում հպարտ քաղաքացի: Իսկ ո՞րն է հպարտ քաղաքացին: Դավաճանե՞լ ես Հայրենիքիդ, սկզբունքդ՝ ոչինչ, ՔՊ-ն քեզ կընդունի: Հեռացե՞լ ես քրիստոնեական հավատքից՝ ոչինչ, ՔՊ-ն հենց անաստվածների հավաքատեղին է: Ուրացե՞լ ես ազգայինդ՝ ոչինչ, ՔՊ-ն քեզ պես սրիկաների կարիքը շատ ունի: Ձախողե՞լ ես համազգային գործը՝ ոչինչ, ՔՊ-ն քեզ կպահի ու պաշտոն կտա: Իսկ ո՞րն է սրանց կրեդոն՝ անհայրենի՞քը: Այո՛: Անհայրենիքների ոհմակ, որոնք մեկ օր անգամ պետության բարօրության համար ոչինչ չեն արել: Դրա համար էլ չունեն կենսագրություն և չունեն անցյալ. քաղաքական իմաստով ոչինչ են: Նրանք ատում և վախենում են «նախկինից-անցյալից», որովհետև նախկինում իրենք ոչինչ են եղել: Նրանք ոչինչ են լինելու նաև ապագայում: Միայն ասֆալտ, որովհետև դա ամենաէժան ու ամենահեշտ «հեղինակությունն» է: Ասֆալտներ, որը փռել են մեր բոլորի փողերով ու նաև ադրբեջանա-թուրքական փոխադրումների համար: Ասֆալտ, որից նաև մեծ փողեր են փախցրել: Ուրիշ ի՞նչ են արել, գուցե ասե՞ք... Արդարությո՞ւն, ազատությո՞ւն, խաղաղությո՞ւն... Ո՞ւմ համար, թո՞ւրքի, թե՞ շեղված փոքրամասնությունների կամ անհայտ աղբյուրներից սնվող սեկտաների: Որ ի՞նչ անեն, պաշտպանված և զարգացող Հայաստա՞ն կառուցեն, թե՞ քանդեն պետությունը: Ազգային միտքը, ազգային հերոսներին ու նրանց ձեռքբերումները չհարգող, փոխարենը՝ ԼԳԲՏ ու սեկտանտներ առաջ տանող «իշխանությունները» երբեք չեն կարող խաղաղություն, արդարություն և ազատություն բերել...»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
