«Բերձորը հանձնվում է հենց այն օրը, երբ 1071թ. թուրքերն առաջին անգամ ամրապնդվեցին Հայաստանում.»․ Վահե Գրիգորյան
![]() 245 Շաբաթ, 27 օգոստոսի, 2022 թ., 00:24 Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․ «Անգամ Բերձորի (Լաչինի) հանձնման օրն է, որ երկու սիմվոլ ունի. եթե ռեգիոնալ առումով այն համընկնում է Բաքվի բռնապետի կնոջ ծննդյան օրվա հետ, ապա թյուրքական աշխարհի ու հատկապես Թուրքիայի համար սա առանձնահատուկ օր է այլ պատճառով: 1071թ. հենց այս օրը սելջուկ-թուրքերը Մանազկերտի ճակատամարտում հաղթեցին Բյուզանդական բանակին և նրան աջակցող Հայ կամավորներին ու դրանից հետո առ այսօր տեղավորվեցին Հայկական լեռնաշխարհում և Փոքր Ասիայում: Մանազկերտի հաղթանակի շնորհիվ միայն թուրքերը կարողացան տիրանալ Հայկական լեռնաշխարհի մեծ մասին ու Առաջավոր Ասիայում ստեղծել տարածաշրջանի առաջին թուրքական պետությունը՝ Իկոնիայի սուլթանությունը, որի հիմքերի վրա էլ պետք է ստեղծվեր Օսմանյան կայսրությունը, ապա և Թուրքիայի հանրապետությունը: Այնպես որ, իմացեք, որ Բերձորը հանձնվում է հենց այն օրը, երբ 1071թ. թուրքերն առաջին անգամ ամրապնդվեցին Հայաստանում. Մեհրիբանի ծննդյան օրն ուղղակի 2-ը մեկում համադրելու արդյունքն է՝ բացառապես ներքին լսարանի համար: Ու ամենացավալին այն է, որ սրա մասին առաջինը կարծես թե խոսում եմ Ես, որովհետև մնացածը կա՛մ չգիտեն, կա՛մ էլ չեն ուզում հենց այս՝ իրական հանգամանքը բացահայտել, թե ինչու, թող իրենք պատասխանեն»: Աղբյուրը` Վահե Գրիգորյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
